Կատալոնիայի գրադարան
Կատալոնիայի գրադարան (կատ.՝ Biblioteca de Catalunya), Կատալոնիայի ազգային գրադարան։ Գտնվում է Բարսելոնայում։ Մատենագրական ազգային կենտրոն է, որ պատասխանատու է կատալոնյան մշակութային ժառանգության հավաքման, պահպանման և հանրահռչակման համար։
Երկիր | Իսպանիա[1][2] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնվել է | 1907[3][4] |
Տեղադրություն | Բարսելոնա[2] և Էլ Ռավալ |
Հասցե | c/ Hospital, 56[2] և c/ Hospital, 56. Ciutat Vella. 08001-Barcelona |
Հավաքածուներ | |
Չափ | 4 401 625 unit, 72 տերաբայթ և 63 800 linear metre |
Հասանելիություն և օգտագործում | |
Այլ տվյալներ | |
Անձնակազմ | ▼152 մարդ (2020)[5] |
Կայք | bnc.cat(կատ.) |
Գրադարանն զբաղեցնում է 8.820 մ² մակերես։ Նրա ֆոնդերը ներառում են շուրջ երեք միլիոն նմուշ գիրք և այլ նյութեր։ 2000 թվականից սկսվել է գրադարանի ֆոնդերի թվայնացումը։
Պատմություն
խմբագրել1907 թվականին Անրիկ դա լա Ռիբա Սարան (կատ.՝ Enric Prat de la Riba) հիմնադրել է Կատալոնյան հետազոտությունների ինստիտուտը, որին կից բացվել է գրադարան։ Ի տարբերություն Եվրոպայի ազգային այլ գրադարանների, որոնք շարունակում էին արքայական գրադարանների ավանդույթը` Կատալոնիայի գրադարանը հիմնվել էր զրոյից` հիմնականում կատալոնյան ազգային բուրժուազիայի հովանավորությամբ։
1914 թվականին՝ Կատալոնյան համագործակցության ժամանակ, գրադարանը բացվում է լայն հասարակության համար։ Այդ ժամանակ գրադարանի ֆոնդերը պահվում էին Պատգամավորական պալատի (կատ.՝ Palau de la Diputació) շենքում` Կատալոնիայի կառավարության շենքի հարևանությամբ։ 1917 թվականին ստեղծվում են տպագիր գրքերի բաժանմունքներ, հատուկ և երաժշտական հավաքածուներ, իսկ 1923 թվականին՝ էստամպների, փորագրությունների ու քարտեզների հավաքածուներ։ 1939 թվականին գրադարանը փակվում է, իսկ 1940 թվականին տեղափոխվում Բարսելոնայի Սանտա Կրեու հոսպիտալի շենք[6]։
Պրիմո դե Ռիվերայի և Ֆրանկոյի դիկտատուրայի շրջանում գրադարանը վերանվանվում է Կենտրոնական գրադարան (կատ.՝ Biblioteca Central): Այդպիսով, իսպանական իշխանությունները վերացնում էին Կատալոնիայի գոյության ցանկացած ակնարկ։
1981 թվականին գրադարանը հռչակվում է ազգային։ 1994 թվականին ձևավորվում են գրադարանի 4 մեծ բաժանմունքներ` մատենագրություն, գծապատկերներ, ֆոնոտեկա և գեմերոտեկա (որոշակի ժամանակաշրջանի հրատարակությունների հավաքածուներ)։
Նպատակ ունենալով լայն հասարակության շրջանում հանրահռչակել կատալոնյան մշակութային ժառանգությունը` 2007 թվականի հունվարի 10-ին Կատալոնիայի գրադարանը և կատալոնյան 4 այլ գրադարաններ հայտարարում են Google Books Library Project-ի` թվայնացման գործընթացին միանալը[7]։ Այս գործընթացում Կատալոնիայի գրադարանը ստանձնում է համակարգողի դերը Google-ի և մասնակից 4 այլ գրադարանների միջև։ Դրանք են`
- Մոնսարատ մենաստանի գրադարան
- Բարսելոնայի սեմինարիայի հանրային եպիսկոպոսական գրադարան
- Բարսելոնայի զբոսաշրջային կենտրոնի գրադարան
- Բարսելոնյան Ատենեյ գրադարան։
Այդպիսով, կատալոնյան գրադարանների խումբը դառնում է երկրորդը ոչ անգլոսաքսոնական մշակութային հաստատությունների մեջ (Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանից հետո) և երրորդը Եվրոպայում (Օքսֆորդի համալսարանից հետո), որ դառնում է Google Books Library Project ծրագրի գործընկերը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Directorio de bibliotecas españolas (իսպ.)
- ↑ http://www.bnc.cat/Coneix-nos/Cronologia
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.bnc.cat/Coneix-nos/La-BC-en-xifres
- ↑ La Biblioteca de Catalunya (Guide in English), p. 6.
- ↑ BNC Guide in English, p 22 -- "Accord with Google"
- ↑ La Biblioteca de Catalunya (Guide in English), p. 22.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալոնիայի գրադարան» հոդվածին։ |