Կամպալա (անգլ.՝ և սվահիլի՝ Kampala), Ուգանդայի մայրաքաղաքը։ Տեղակայված է Վիկտորիա լճի հյուսիսային ափի մոտերքում։ Քաղաքը հիմնադրել է բրիտանացի գաղութաբնակ Ֆ. Լուգարդը 1890 թ. որպես ամրակետ Կամպալա բլրին։ Կամպալան երկաթգծային ուղիների կենտրոն է։ Կամպալայից 35 կմ հեռավորության վրա է գտնվում միջազգային օդանավակայանը (Էնտեբե)։ Քաղաքում զարգացած են քիմիական, փայտամշակման, սննդային, տեքստիլ, մետաղամշակման և այլ արդյունաբերական ճյուղեր։ Քաղաքի տարածքում գործում են Ուգանդայի թանգարանը, Ազգային համալսարանը, ազգային թատրոնը, Նելսոն Մանդելայի անվան Ազգային մարզադաշտը։

Քաղաք
Կամպալա
Kampala
ԵրկիրՈւգանդա Ուգանդա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքKampala District?
Ներքին բաժանումMakindye Division?, Rubaga Division?, Kawempe Division? և Nakawa Division?
Հիմնադրված է1890 թ.
Մակերես189 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ1155 մ
Բնակչություն1 680 600 մարդ (2019)
Ժամային գոտիUTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ(+256) 041
Պաշտոնական կայքkcca.go.ug
Կամպալա (Ուգանդա)##
Կամպալա (Ուգանդա)

Անվանում

խմբագրել

Ենթադրում են, որ անվանումն առացացել է բանտու լեզուների իմպալա «այծքաղ» բառից (այն բլուրը, որի վրա գտնվում է քաղաքը, անցյալում եղել է որսավայր)[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպալա» հոդվածին։