Ընձյուղ
Ընձյուղ (լատին․՝ gémma) տերևներ ու բողբոջներ կրող ճյուղավորված ցողուն։ Բարձրակարգ բույսերի հիմնական օրգաններից է։
Մեկ վեգետացիայի շրջանում բողբոջից զարգացած ընձյուղ կոչվում է տարեկան։ Բազմամյա բույսերը տարեկան ընձյուղներից կազմված ամբողջական համակարգ են։ Միամյա բույսերի գլխավոր ցողունը և կողքային բողբոջներից առաջացած ճյուղերը դիտվում են որպես առանձին ընձյուղներ։
Ընձյուղը մետամեր օրգան է, որտեղ միանման կառուցվածք ունեցող հանգույցները և միջհանգույցները հաջորդում են միմյանց։
Ընձյուղի մասեր
խմբագրելՑողունի այն հատվածը, որից սկսվում է տերևը, կոչվում է հանգույց, իսկ երկու հանգույցների միջև ընկած ցողունի հատվածը՝ միջհանգույց։ Հանգույցի վերևում, տերևախոցում առաջանում է տերևածոցային բողբոջը։ Լավ արտահայտված միջհանգույցների դեպքում ընձյուղը կոչվում է երկարավուն։ Իսկ եթե հանգույցները մոտեցված են և չեն նկատվում կոչվում է կարճացած ընձյուղ (պտղաշիվ, վարդակ)։
Մեթամերիա
խմբագրելՀաճախ ընձյուղն ունենում է մի քանի հանգույցներ և միջհանգույցներ։ Ընձյուղի համանուն օրգաններ ունեցող հատվածների այդպիսի կրկնությունը կոչվում է մեթամերիա (մարմնահատվածավորություն)։ Տիպիկ ընձյուղի յուրաքանչյուր մեթամեր կազմված է տերևով և տերևածոցային բողբոջով հանգույցից և ներքևում գտնվող միջհանգույցից։
Տեսակներ
խմբագրելՏարբերում են՝
- կարճացած
- երկարացած ընձյուղներ։
Կարճացած ընձյուղ
խմբագրելԿարճացած ընձյուղի միջհանգույցները համեմատաբար դանդաղ են աճում, տերևները մնում են թերզարգացած, սակայն առատ ծաղկում և պտղակալում են։ Այդպիսի ընձյուղներ ունեն տանձենին, բալենին, նշենին, սոճին և այլն։ Երբեմն միջհանգույցների կարճացումը կատարվում է բույսի հիմքի մասում, որն առաջ է բերում վարդակային ձևեր (եզան լեզու, ծտապաշար, խատուտիկ և այլն)։
Մետամորֆոզ
խմբագրելԸնձյուղը ենթարկվում է մետամորֆոզի.
- կոճղարմատի (սեզ, սողոմոնի կնիք)
- վերգետնյա (կոլրաբի) և ստորգետնյա (կարտոֆիլ) պալարների,
- սոխուկների (սոխ, վարդակակաչ),
- պալարասոխուկների (ձնծաղիկ)։
Ընձյուղը կարող է ձևափոխվել՝
Անբարենպաստ պայմաններում ընձյուղներ կարող են զարգանալ բույսի քնած բողբոջներից (ծփիի, թխկենու, կաղնու և այլ բների վրա)։ Դա նվազեցնում է ծաղկային բողբոջների քանակը, իջեցնում բերքատվությունը, սակայն կիրառվում է դեկորատիվ այգեգործության մեջ՝ կանաչ ցանկապատ ստեղծելու նպատակով։
Փոխակերպված ընձյուղներ
խմբագրելԿոճղարմատ
խմբագրելԿոճղարմատը բազմամյա խոտաբույսերի ստորգետնյա ընձյուղ է։ Վերջիններիս ծոցերում կամ հանգույցներում առաջանում են բողբոջներ, որոնք ամեն տարի ստորգետնյա նոր ընձյուղներ և հավելյալ արմատներ են առաջացնում։ Կոճղարմատի ծերացած մասերի մահացման դեպքում վերգետնյա հատվածները միմյանցից առանձնանում են, տեղի է ունենում բնական վեգետատիվ բազմացում։ Կոճղարմատները հողում տարածվում են հորիզոնական ուղղությամբ, երբեմն՝ թեքությամբ։ Որոշ բույսերի կոճղարմատները պարունակում են դեղանյութեր (կատվախոտ), ներկանյութեր (կզմուխ), դաբաղանյութեր (մատրասդ)։ Երկար կոճղարմատներ ունեցող բույսերն օգտագործվում են ավազուտների ամրացման համար։
Պալար
խմբագրելՊալարը բույսերի հաստացած (ձևափոխված) ընձյուղը, ենթաշաքիլային ծունկը կամ հավելյալ արմատը։ Ըստ ձևավորման տեղի տարբերում են ցողունային և արմատային պալարներ։ Պալարները կարող են լինել՝ վերգետնյա և ստորգետնյա։
Վերգետնյա պալար գլխավոր ցողունի առանցքային (կաղամբագոնգեղ) կամ կողմնային ընձյուղների (խոլորձ) հաստացումն է։
Ստորգետնյա պալար՝ ենթաշաքիլային ծնկի (արջտակ) կամ ստորգետնյա ընձյուղների (կարտոֆիլ, գետնախնձոր) հաստացումն է։
Պալարներով բույսերը կարող են ձմեռել և վեգետատիվ ճանապարհով բազմանալ։ Բացի այդ պալարները օգտագործվում են սննդի մեջ և կենդանիներին կերակրելու համար։
Սոխուկ
խմբագրելՍոխուկը կամ կոճղեզը ստորգետնյա ձևափոխված ընձյուղ՝ խիստ կարճացած ցողունով և թեփուկանման, մսալի տերևներով։ Կոճղեզը ծառայում է ջրի, սննդանյութերի (հատկապես շաքարների) պահեստման, ինչպես նաև վեգետատիվ բազմացման ու նորոգման համար։
Սոխուկային ներքին թեփուկները հյութալի են, հաստ, պարունակում են սննդարար նյութեր։ Որոշ բույսերի (օրինակ, շուշանի) թեփուկները նեղ են, կղմինդրի ձևով դասավորված, մյուսներինը (սոխ, հակինթ) լայն են, իրար ընդգրկող։ Կոճղեզը հատկանշական է շքանարգիզազգիներին, շուշանազգիներին, որոնց մեծ մասը աճում է շոգ, չորային պայմաններում։
Պալարասոխուկ
խմբագրելՊալարասոխուկը արտաքինից նման են սոխուկի, բայց բոլոր տերևաթեփուկները չոր են, իսկ պաշարանյութերը կուտակվում են ցողունային մասում (քրքում, թրաշուշան)։
Փշեր
խմբագրելՈւնեն տարբեր ծագում՝ ընձյուղից (խնձոր, տանձ, սզնի), տերևի (ծորենի) կամ նրա մասերից, տերևակիցներից (սպիտակ ակացիա), տերևաթիթեղի մասից (բարդածաղկավորներ)։ Փշերը բնորոշ են տաք, չոր միջավայրում ապրող բույսերին։
Բեղիկներ
խմբագրելԲեղիկները առաջանում են ընձյուղից (խաղող), տերևից (դդմազգիներ) կամ նրա մասերից, տերևիկներից (ոլոռ) տերևաթիթեղից (տափոլոռ), տերևակիցներից (պարիլյակ)։ Ծառայում է հենարանին կպչելու համար։
-
Թխկի սպիտակ ընձյուղը
-
Սև լաստենու ընձյուղը
-
Լորենի լայնատերևի ընձյուղը
-
Հացենի սովորական
-
Բույսերի տարեկան ընձյուղի ծաղիկներ կրողը՝ ծաղկաբույլ։
Աճ
խմբագրելԸնձյուղը երկարությամբ աճում է գագաթով՝ այնտեղ գտնվող գագաթնային մերիսթեմայի գործունեության հետևանքով։ Բացի այդ, շատ բույսերի ընձյուղներ նկատելի երկարում են շնորհիվ ներդրման աճի, որը պայմանավորված է ներդրման մերիսթեմայով։
Եթե ընձյուղն աճում է անորոշ երկար ժամանակ ի հաշիվ միևնույն գագաթնային մերիսթեմայի, ապա այդպիսի աճը կոչվում է մոնոպոդիալ։ Սակայն շատ բույսերի գագաթնային մերիսթեման գործում է սահմանափակ ժամանակ, սովորաբար մեկ վեգետացիոն շրջանում։ Այդ դեպքում հաջորդ սեզոնում ընձյուղի աճը շարունակվում է ի հաշիվ ամենամոտ կողքային բողբոջի։ Տեղի է ունենում վերագագաթավորում։ Ընձյուղի այդպիսի աճը կոչվում է սիմպոդիալ։
Աճման ուղղություն
խմբագրելՈւղղաձիգ աճող ընձյուղները կարող են լինել.
- կանգուն,
- կառչող,
- փաթաթվող։
Գետնին պառկած ընձյուղները կոչվում են պառկող։ Ընձյուղները կարող են փոխել աճման ուղղությունը, այդ դեպքում կոչվում են վեր բարձրացող, վերընթաց։
Գրականություն
խմբագրել- Բուսաբանություն, Վ. Գ. Խրժանովսկի, Ս. Ֆ. Պոնոմարենկո
- Н. Е. Булыгин, В. Т. Ярмишко Дендрология. — М.։ изд-во Московского государственного университета леса, 2003. — стр 19. ISBN 5-8135-0048-0
- А. О. Слюсарев, О. В. Самсонов, В. М. Мухін та ін. «Біологія: навчальний посібник». Пер. з рос. та ред. В. О. Мотузного. 2-ге вид. Київ։ Вища школа, 1999.
- Биология. Большой энциклопедический словарь. Москва։ Большая Российская энциклопедия, 1998.
Արտաքին հղումներ
խմբագրել- Knospen-Bilder aus dem Bildarchiv der Universität Basel(չաշխատող հղում)
- Video Was steckt in einer Knospe? Արխիվացված 2016-03-12 Wayback Machine auf www.forstcast.net
- Voir un schéma détaillé sur des bourgeons. Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- Ferri, Mário Guimarães – Botânica. Morfologia Externa das Plantas.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 108)։ |