Էվերեթ Շին
Էվերեթ Շին (անգլ.՝ Everett Shinn, նոյեմբերի 6, 1876[1][2][3][…], Woodstown, Սալեմ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 1, 1953[3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝ ամերիկացի նկարիչ, Աղբամանների դպրոցի անդամներից մեկը, երբեմն ցուցադրվել է «Ութ» խմբի անդամների հետ։
Էվերեթ Շին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Woodstown, Սալեմ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 1, 1953[3][4] (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Spring Garden College? |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Աղբամանների դպրոց[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Թոմալ Փոլոք Անշութց |
Աշակերտներ | Glenn O. Coleman? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Florence Scovel Shinn?[6] |
Everett Shinn Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1876 թվականի նոյեմբերի 6-ին Նյու Ջերսի նահանգի Վուդսթաուն քաղաքում։ Նրա ծնողները` Այզեա Քոնքլին Շինն ու Ջոսեֆին Ռենսլի Շինը ֆերմերներ են եղել։ Նկարիչը եղել է ընտանիքի երկրորդ որդին և իր անունն ստացել է ի պատիվ ամերիկացի գրող և հոգևորական Էդվարդ Էվերեթ Հեյլի, ում երկրպագուն էր նկարչի հայրը։ Էվերեթը 15 տարեկանում արդեն ընդունվել է Սփրինգ Գարդեն քոլեջ, որտեղ ուսումնառել է գծագրություն։ Հաջորդ տարի նա արդեն դասեր էր վերցնում Փենսիլվանիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայում և 17 տարեկանից աշխատում էր «Philadelphia Press» թերթում որպես նկարիչ։ 1897 թվականին տեղափոխվելով Նյու Յորք` նա շուտով հայտնի է դարձել որպես քաղաքի տաղանդավոր ռեալիստ նկարիչներից մեկը, ով պատկերում էր քաղաքային ժամանակակից կյանքը։ 1899 թվականին Շինն սկսել է աշխատել Ainslee’s Magazine ամսագրում, որտեղ որպես պատկերազարդող աշխատել է նաև նրա կինը` Ֆլոսին։ Որոշ ժամանակ աշխատել է պաստելով։ 1900 թվականին Ֆլոսիի հետ ճանապարհորդել է Եվրոպայում` ուսումնասիրելու եվրոպացի նկարիչներին և հաջորդ ցուցադրության համար նյութեր հավաքելու։ Այդ ճանապարհորդությունն անդրադարձել է նրա ստեղծագործության վրա, նկարիչը տարվել է իմպրեսիոնիզմով, ինչը հատկապես արտացոլվել է նրա` թատրոնի թեմայով արված աշխատանքներում։ 1908 թվականի փետրվարին Շինը մասնակցել է Նյու-Յորքի Macbeth Galleries-ում տեղի ունեցած ցուցադրությանը, որի նպատակն էր բողոք արտահայտել պահպանողական ճաշակների և Դիզայնի ազգային ակադեմիայի ցուցահանդեսային սահմանափակող գործունեության դեմ։ Ի տարբերություն «Ութ» խմբի այլ անդամների, Շինը չի ցուցադրվել ժամանակակից արվեստի հայտնի Զինանոցի ցուցահանդեսում (1913 թվական)։ Նկարչի կարիերան ծաղկում էր, բայց 1920-ական թվականներին` Մեծ դեպրեսիայի տարիներին, նա ֆինանսական դժվարությունների ու կորուստների առաջ է կանգնել նկարների ցածր վաճառքի պատճառով։ Ամերիկայի պատմության այդ ծանր ժամանակաշրջանից հետո նրա նկարները կրկին սկսել են հաջողություն վայելել, դրանք ներառվում էին հայտնի թանգարանային ցուցադրություններում։ 1940-ական թվականներից սկսած նրա գործերը կտրուկ բարելավվել են` ապահովելով ֆինանսական անկախություն։ Էվերեթը հերթական անգամ ամուսնալուծվել է, ունեցել է լավ եկամուտ, անշարժ գույք է ձեռք բերել Կոնեկտիկուտում և Նյու Յորք նահանգի հյուսիսում։ Ամուսնացել է չորս անգամ և ունեցել է բազմաթիվ սիրուհիներ։ Մահացել է թոքի քաղցկեղից 1953 թվականի մայիսի 1-ին, Նյու Յորքում։
Ընտանիք
խմբագրել1898 թվականին Էվերեթ Շինն ամուսնացել է նյույորքցի նկարազարդիչ Ֆլորենս Սքովելի հետ։ 1912 թվականին նրանք ամուսնալուծվել են, են և նկարիչը 1913 թվականին ամուսնացել է Քորին Բոլդուինի հետ, ով արդեն ուներ երկու երեխա` Դեյվիդն ու Ջենեթը։ Նրանից ևս բաժանվել է և ամուսնացել է ևս երկու անգամ։
Աշխատանքներ
խմբագրելՇինն իր նկարչական գործունեության ընթացքում ստացել է մի քանի մրցանակ նկարների համար, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա լավագույն ստեղծագործությունները պատկերում են 20-րդ դարասկզբի ամերիկյան քաղաքային կյանքը։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են «Լոնդոնյան ձիարշավարանը» և «Նվագախմբի խոռոչը Հինգերորդ ավենյուի Ծեր Պրոկտորի թատրոնում» կտավները, որոնք ամերիկյան արվեստի մեծագույն օրինակներից են։
Պատկերասրահ
խմբագրել-
Ձմեռը 21-րդ փողոցում, Նյու Յորք 1889 - Բրուքլինի թանգարան
-
Անդրադարձ, 1903
-
Բալետի փորձ, 1903
-
Աղջիկը բեմի վրա, 1906
-
Տիկին Ա Ստյուվարտ Վոլքները մուշտակով, 1910
-
Հինգերորդ պողոտա, 1910 - - Բրուքլինի թանգարան
-
Աղջիկը ճապոնական լապտերով, 1912
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Marstine J. Shinn, Everett // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T078275
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/ashcan-school
- ↑ Union List of Artist Names — 2018.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվերեթ Շին» հոդվածին։ |