Զբոսայգի՝ ծառուղիներով, ջրային մակերեսներով, խաղահրապարակներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով, բնականից կամ արհեստականորեն կանաչապատ հողատարածություն՝ զբոսանքի, հանգստի, կուլտուրական ժամանցի համար։ Զբոսայգիները հիմնականում լինում են երկու ոճի՝ կանոնավոր (նաև կոչվում են՝ ֆրանսիական կամ ճարտարապետական) և բնապատկերային (անգլիական)։ Երբեմն առանձնացնում են «իտալական» դարավանդաձև տիպը։

Երևանի Օղակաձև զբոսայգի

Երևանի նախասովետական շրջանի հասարակական զբոսայգիներն էին՝ Անգլիականը և «Բուլվարը», ընդհանուր 10 հա տարածությամբ։ Այժմյան Երևանն ունի բազմաթիվ զբոսայգիներ՝ Ծիծեռնակաբերդի, Հաղթանակի, Կոմիտասի, Թումանյանի և ուրիշ, 600 հա-ից ավելի տարածությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 678