Զանգվի ջրանցք, նախագծված ջրանցք Երևանի նահանգում։ Սևանա լճի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու համար, ինժեներ Կ․Ն․Ֆրոլովի նախագծով որոշվում է կառուցել Զանգվի ջրանցքը։ Աշխատանքներն սկսվել են 1859 թվականից։ Ջրանցքը սկիզբ էր առնելու Զանգվի (Հրազդանի) ակունքի մոտերքից, անցնելու էր մի քանի գետերով, պետք է ուղղվեր դեպի Կըրխբուլաղի աղբյուրները ապա հասներ Երևանի հողատարածություններին։ Երկու տարվա ընթացքում փորվում է 8 կմ․ սակայն ուժեղ ծծանցման պատճառով շուտով աշխատանքները դադարեցվում են։ Թիֆլիսից ուղարկված հատուկ հանձնաժողովը հանգում է այն եզրակացությանը, որ ջրանցքի նախագիծն անհաջող է կազմված և այն հնարավոր չէ իրագործել[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 267 — 992 էջ։