Եկատերինա Վասիլևա (գեղասահորդ)
Եկատերինա Վասիլևա (ռուս.՝ Екатерина Владимировна Васильева, սեպտեմբերի 9, 1986, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ 2007-2008 թվականների մրցաշրջանում ներկայացրել է Գերմանիան, և նրանք, Դանիել Վենդեի հետ, դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիրներ։ Այժմ հանդես է գալիս շոում։ Մինչև 2010 թվականը փորձել է հանդես գալ Անտոն Տոկարևի հետ՝ ներկայացնելով Ռուսաստանը։
Եկատերինա Վասիլևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Екатерина Владимировна Васильева |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 9, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եկատերինա Վասիլևա (այլ կիրառումներ)
Կարիերա
խմբագրելԵկատերինան բավականին երկար ժամանակ է հանդես է եկել որպես մենասահորդ։ Ռուսաստանի մեծահասակների առաջնություններում նրա լավագույն արդյունքը եղել է 2003 թվականին՝ 9-րդ տեղը։
2005 թվականի գարնանը Եկատերինան սկսեց զբաղվել զուգասահքով։ Նրա զուգընկերը դարձավ Ալեքսանդր Սմիռնովը։ Զույգը հենց առաջին միջազգային մրցաշարում (Գդանսկում՝ պատանիների Գրան-Պրի), որին նրանք մասնակցեցին, նվաճեցին արծաթե մեդալ։ Այնուհետև նրանք վեցերորդն էին 2006 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում։
Մրցաշրջանի վերջում զույգը բաժանվեց։ Ալեքսանդրը զույգ կազմեց Յուկո Կավագուտիի հետ, իսկ Եկատերինան մեկնեց Գերմանիա։ Զույգ կազմելով Դանիել Վենդեի հետ՝ նա դարձավ Գերմանիայի առաջնության բրոնզե մեդալակիր, սակայն գերմանական Չմշկասահորդների միությունը նրանց չուղարկեց Եվրոպայի առաջնությանը, քանի որ վերջիններիս ցույց տված արդյունքը բավարար չէր։
Դրանից հետո Եկատերինան վերադարձավ Ռուսաստան և սկսեց հանդես գալ Անտոն Տոկարևի հետ։ Չեն մասնակցել Ռուսաստանի 2009 և 2010 թվականների առաջնություններին, թեև մրցել են Ռուսաստանի գավաթի (2008 թվականին՝ 3-ր տեղը՝ 4-րդ էտապում), իսկ 2009 թվականին՝ 4-րդ տեղը՝ 2-րդ էտապում և 3-րդ տեղը՝ 4-րդ էտապում)։
Սպորտային կարիերայի ավարտից հետո հանդես է գալիս սառցե շոուում։
Սպորտային ձեռքբերումներ
խմբագրել(Դ. Վենդեի հետ)
Մրցումներ | 2007—2008 |
---|---|
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն | 3 |
(Ա.Սմիռնովի հետ)
Մրցումներ | 2005—2006 |
---|---|
Պատանիների գեղասահքի աշխարհի առաջնություն | 6 |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 6 |
2005—2006 պատանիների Գրան-Պրի, Լեհաստան | 2 |