Գրադարանային հավաքածու
Գրադարանային հավաքածու կամ գրադարանային ֆոնդ, տեղեկատվական նյութական տարբեր կրիչների ամբողջություն[1], որը նախատեսված է պահպանման և հանրային օգտագործման այն է՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գիտական, մշակութային և կրթական կարիքները բավարարելու համար։ Գրադարանային ֆոնդը տարբեր նպատակների և կարգավիճակ ունեցող փաստաթղթերի ամբողջություն է, իսկ գրադարանային փաստաթուղթը՝ ելից տեղեկույթ ունեցող` պահպանության, հանրային օգտագործման, փոխանցման ենթակա տեքատային, թվանշանային, պատկերային, տեսա- և (կամ) ձայնաշարային կամ համակցված նյութ պարունակող կրիչ[2]։
Գրադարանային ֆոնդի հատկություններ
խմբագրելԳրադարանային ֆոնդի հատկություններն են ամբողջականությունը, բաց լինելը, բազմազանությունը, դինամիզմը, տեղեկատվության բովանդակությունը, վերահսկելիությունը, կուտակայինությունը, ստոխաստիկությունը, տարասեռությունը և հուսալիությունը։
Գրադարանային ֆոնդերի համալրման տեսակներ
խմբագրելԳրադարանային ֆոնդերի համալրման տեսակներն են։
- նախնական համալրում։ Սա նշանակում է նոր բացվող գրադարանի կամ գրադարանային ֆոնդի համար նախնական ֆոնդի ստեղծում։ Այն կատարվում է հաշվի առնելով ֆոնդի առջև դրվող խնդիրները և պահանջները։
- ընթացիկ համալրում։ Սա նշանակում է տվյալ ժամանակահաշրջանում լույս տեսնող գրականության ձեռքբերում գրադարանային ֆոնդի համար։
- հետադարձ համալրում։ Սա նախկինում լույս տեսած ու գրադարանին անհրաժեշտ գրականության և հրատարակությունների ձեռքբերումն է[3]։
Գրադարանային ֆոնդերի համալրման աղբյուրներ
խմբագրելԳրադարանային ֆոնդերը անհրաժեշտ հրատարակություններով և փաստաթղթերով համալրման հիմնական աղբյուրներն են.
- գնումները,
- բաժանուրդագրություն,
- նվիրատվությունները,
- գրքափոխանակությունը,
- վճարովի և անվճար պարտադիր օրինակները,
- ընթերցողներից կորցրած կամ վնասված գրքերի փոխարեն ստացվող գրքերով[4]։
Գրադարանային ֆոնդի կառուցվածք
խմբագրել- Հիմնական ֆոնդ։ Սա գրադարանի ֆոնդերի հիմնական մասն է, այն պարունակում է իր ուղղվածության (պրոֆիլի) փաստաթղթերի առավել ամբողջական փաթեթը։ Նախատեսված է մշտական (երկարաժամկետ) պահպանման համար՝ տրամադրելով ընթերցողներին նրանց ցանկությամբ։ Այն կարելի է բաժանել մի քանի մասի` կենտրոնական ֆոնդ (հիմնական պահուստային ֆոնդ) և մասնագիտացված ֆոնդեր` ըստ փաստաթղթերի տեսակների (գրառումների գրադարան, արտոնագրային ֆոնդ և այլն); ըստ փաստաթղթերի բովանդակության (արդյունաբերություն, մասնագիտացված գրականություն, տեղեկատու և մատենագիտական ֆոնդ, տեղական պատմության ֆոնդ և այլն); ըստ պահպանման կարգավիճակի (արխիվային ֆոնդ, հազվագյուտ և արժեքավոր հրատարակությունների ֆոնդ, պատմահիշատակային հավաքածուներ)։
- Փոխանակման ֆոնդ։ Սա օժանդակ հավաքածու է, որը կազմվում է հիմնական ֆոնդից բացառված ոչ հիմնական և կրկնօրինակների հաշվին. ինչպես նաև փոխանակման նպատակով հատուկ ձեռք բերված փաստաթղթերից։ Փոխանակման ֆոնդն օգտագործվում է այլ գրադարանների հետ փոխադարձ փոխանակման, գրադարաններին և սոցիալական այլ հաստատություններին անհատույց փոխանցման, իրավաբանական և ֆիզիկական անձանց վաճառքի համար։
- Պահուստային ֆոնդ։ Սա գրադարանային ֆոնդի օժանդակ մասն է, որը նախատեսված է գրադարանի (մասնաճյուղերի) հիմնական ֆոնդը համալրելու մշտական պահանջարկ ունեցող փաստաթղթերի կորստի (ամբողջական մաշվածության) դեպքում, ինչպես նաև նոր մասնաճյուղերի ստեղծման դեպքում։ Գրանցված է առանձին կատալոգում, որը գտնվում է գրապահոցում, չի օգտագործվում ընթերցողներին սպասարկելու համար։
Ամենամեծ հավաքածուներով գրադարաններ
խմբագրել- Բրիտանական գրադարան (150,000,000 միավոր)[5]
- Կոնգրեսի գրադարան (155,000,000 միավոր)[6]
- Ռուսաստանի պետական գրադարան (42 000 000 միավոր)[7]
- Ֆրանսիայի ազգային գրադարան (30,000,000 միավոր)[8]
- Գերմանիայի ազգային գրադարան (23,500,000 միավոր)
- Չինաստանի ազգային գրադարան (22,000,000 միավոր)[8]
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գրադարան (20,000,000 միավոր)
- Ուկրաինայի ազգային գրադարանի անվ. Ի.Վերնադսկի (15,000,000 պահեստային միավոր)
- ԳՊՀ պետական հանրային գիտատեխնիկական գրադարան (14,000,000 հատ)[9]
- Լեհաստանի ազգային գրադարան (7,900,000 միավոր)
- Ավստրիայի ազգային գրադարան (7,400,000 միավոր)
Հայաստանի մեծ հավաքածու ունեցող գրադարաններ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75198. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Figure 21 from: Miller J, Griswold C, Scharff N, Rezac M, Szuts T, Marhabaie M (2012) The velvet spiders: an atlas of the Eresidae (Arachnida, Araneae). ZooKeys 195: 1-144. https://doi.org/10.3897/zookeys.195.2342». dx.doi.org. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Библиотечные фонды и каталоги,под ред.Ю.В.Григорьева. М.,. 1961.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Справочник библиотекаря, под ред. А.Н Ванеева. СПБ. 2004. էջեր 75:.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Веб-сайт Британской библиотеки Արխիվացված 2010-07-24 Wayback Machine (անգլ.)
- ↑ «Годовой отчет Библиотеки Конгресса США за 2011 г.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Веб-сайт Российской государственной библиотеки Արխիվացված 2012-07-17 Wayback Machine (անգլ.)
- ↑ 8,0 8,1 «Веб-сайт Национальной библиотеки Франции». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Веб-сайт ГПНТБ СО РАН». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «https://www.flib.sci.am/». Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «ԵՊՀ Գրադարան». lib.ysu.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
Արտաքին աղբյուրներ
խմբագրել- Швецова-Водка Г. М. Загальна теорія документа і книги. — Киев: Знання. — 405 с. — ISBN 978-966-346-642-2
- Сергеева Ю.С. Библиотечное дело и библиотековедение: учебное пособие. — М.: Приор-издат, 2009. — С. 32-37. — 171 с. — ISBN 978-5-9512-0848-4