Գիհու նոսրանտառային արգելավայր
Գիհու նոսրանտառային արգելավայր, արգելավայր Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հարավային լանջերին՝ ծովի մակարդակից 2000-2300 մ բարձրություններում։ Հիմնվել է 1958 թվականին, ունի 3312 հա տարածք։ Ստեղծվել է՝ մնացուկային գիհու բազմապտուղ, գարշահոտ, կազակական, երկարատերև տեսակների նոսրանտառների պահպանության նպատակով[1]։
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Գեղարքունիքի մարզ |
Հիմնվել է | 1958 |
Մակերես | 3312 հեկտար |
ԲԾՄ | 2000 մետր և 2300 մետր |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |