Բրյոնսթեդ-Լոուրիի թթվահիմնային տեսություն
Բրյոնսթեդ-Լոուրիի թթվահիմնային տեսությունը առաջարկվել է 1923 թվականին Յոհաննես Նիկոլաուս Բրյոնսթեդի և Թոմաս Մարտին Լոուրիի կողմից։ Տեսության գաղափարն այն է, որ թթուն փոխազդում է հիմքի հետ՝ առաջացնելով զուգորդված հիմք և զուգորդված թթու։
Սահմանումներ
խմբագրելԸստ Արենիուսի տեսության` թթուները դասակարգվում են որպես միացություններ, որոնք ջրային լուծույթում դիսոցվելիս տալիս են H+ (ջրածնի իոն)։ Հիմքերը ջրային լուծույթում դիսոցվելիս տալիս են OH− (հիդրօքսիդ իոն)[1]։
1923 թվականին ֆիզքիմիկոսներ Յոհաննես Նիկոլաուս Բրյոնսթեդը Դանիայում և Թոմաս Մարտին Լոուրին Անգլիայում միմյանցից անկախ սահմանեցին մի տեսություն, որն այժմ կրում է նրանց անունները[2][3][4]։ Բրյոնսթեդ-Լոուրիի տեսությունում թթուներն ու հիմքերը սահմանվում են միմյանց հետ ռեակցվելու ունակությամբ և ձևով։ Թթուների և հիմքերի սահմանումը տրվում է հետևյալ հավասարակշռային ռեակցիայի միջոցով
- թթու + հիմք զուգորդված հիմք + զուգորդված թթու
HA թթվի համար այս արտահայտությունը կգրվի հետևյալ կերպով
- HA + B A− + HB+
Հավասարակշռության նշանը ցույց է տալիս, որ ռեակցիան կարող է ընթանալ ինչպես ուղիղ, այնպես էլ հակառակ ուղղություններով։ HA թթուն կարող է կորցնել պրոտոն և վերածվել A− զուգորդված հիմքի։ B հիմքը կարող է ընդունել պրոտոն` վերածվելով HB+ զուգորդված թթվի։ Հիմնականում թթվահիմնային ռեակցիաները ընթանում են բավական արագ, այնպես, որ ռեակցիայի բաղադրիչները գտնվում են շարժուն հավասարակշռության մեջ[5]։
Ջրային լուծույթներ
խմբագրելԴիտարկենք հետևյալ թթվահիմնային ռեակցիան
- CH
3COOH + H
2O CH
3COO−
+ H
3O+
Քացախաթթուն` CH
3COOH, թթու է, քանի որ ջրին (H
2O) տրամադրում է պրոտոն՝ առաջացնելով զուգորդված հիմք՝ ացետատ իոն (CH
3COO−
)։ Ջուրը՝ H
2O, հիմք է, քանի որ ընդունում է պրոտոն՝ առաջացնելով զուգորդված թթու՝ հիդրոնիում իոն (H
3O+
)[6]։
Թթվահիմնային ռեակցիայի հակադարձ ռեակցիան ևս թթվահիմնային ռեակցիա է։
- H
3O+
+ CH
3COO−
CH
3COOH + H
2O
Ամֆոտեր միացություններ
խմբագրելՋուրը ամֆոտեր միացություն է, քանի որ կարող է հանդես գալ որպես թթու և հիմք։ Աջ մասում ցուցադրված նկարում ջրի մոլեկուլներից մեկը տալիս, իսկ մյուսը վերցնում է H+ իոն։
Ամֆոտեր միացությունների այլ օրինակ է ալյումինի հիդրօքսիդը՝ Al(OH)3
- Al(OH)3 + OH− Al(OH)4−, գործում է որպես թթու
- 3H+ + Al(OH)3 3H2O + Al3+(ջր), գործում է որպես հիմք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Myers, Richard (2003). The Basics of Chemistry. Greenwood Publishing Group. էջեր 157–161. ISBN 978-0-313-31664-7.
- ↑ Masterton, William; Hurley, Cecile; Neth, Edward (2011). Chemistry: Principles and Reactions. Cengage Learning. էջ 433. ISBN 1-133-38694-6.
- ↑ Ebbing, Darrell; Gammon, Steven D. (2010). General Chemistry, Enhanced Edition. Cengage Learning. էջեր 644–645. ISBN 0-538-49752-1.
- ↑ Whitten, Kenneth; Davis, Raymond; Peck, Larry; Stanley, George (2013). Chemistry. Cengage Learning. էջ 350. ISBN 1-133-61066-8.
- ↑ Lew, Kristi (2009). Acids and Bases. Infobase Publishing,. ISBN 9780791097830.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Patrick, Graham (2012). Instant Notes in Organic Chemistry. Taylor & Francis. էջ 76. ISBN 978-1-135-32125-3.