Բորիս Ելցին
Բորիս Նիկոլաևիչ Ելցին (ռուս.՝ Борис Николаевич Ельцин, փետրվարի 1, 1931[13][14][15][…], Բուտկա (գյուղ, Տալիցկի շրջան), Q18543323?, Չելյաբինսկի մարզ - ապրիլի 23, 2007[12][13][14][…], Մոսկվա, Ռուսաստան[16]), խորհրդային կուսակցական և ռուս քաղաքական և պետական գործիչ, Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ։ Նախագահ է ընտրվել երկու անգամ՝ 1991 թվականի հունիսի 12-ին և 1996 թվականի հուլիսի 3-ին, այս պաշտոնը զբաղեցրել է 1991 թվականի հուլիսի 10-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը։ 1993 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհուրդը, համաձայն այն ժամանակ գործող Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) 1978 թվականի Սահմանադրության (Հիմնական Օրենքի) 121.6 հոդվածի, որոշում ընդունեց նախագահ Բ. Ն. Ելցինի լիազորությունների դադարեցման մասին նրա կողմից ազգային պատգամավորների Համագումարը և Գերագույն Խորհուրդը ցրելու սեպտեմբերի 21-ի հրամանագրի հրապարակումից հետո։
Բորիս Նիկոլաևիչ Ելցին | |
ռուս․` Борис Николаевич Ельцин | |
Ռուսաստանի նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | դեկտեմբերի 25, 1991 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | դեկտեմբերի 31, 1999 |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և անկախ քաղաքական գործիչ |
Հաջորդող՝ | Վլադիմիր Պուտին |
Ծննդյան օր՝ | փետրվարի 1, 1931 |
Ծննդավայր՝ | Բուտկա, Բուտկինի շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր՝ | ապրիլի 23, 2007 (76 տարեկանում) |
Վախճանի վայրը՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Ամուսին ՝ | Նաինա Ելցինա[1] |
Երեխաներ՝ | Տատյանա Յուշաշևա և Elena Yeltsina? |
Հայր՝ | Nikolai Ignatievich Yeltsin? |
Մայր՝ | Claudia Vasilievna Jeltsina? |
Պարգևներ՝ | |
Մանկություն և պատանեկություն
խմբագրելԾնվել է Ուրալի մարզի Բուտկա գյուղում (այժմ՝ Սվերդլովսկի մարզի Տալիցկի շրջան)՝ կուլակաթափ գյուղացիների ընտանիքում։ Այսպես է գրում Ելցինը հիշողություններում։ Բայց առարկում է Բասմանովո (գյուղ)ը, որը կարող է լինել Ելցինի ծննդավայրը[17]։ Ինչպես գրում է առաջին նախագահի կենսագիր Բորիս Մինաևը, Ելցինները, իրոք, ապրում էին Բասմանովո գյուղում, որը Բուտկայից շատ հեռու չէ, «բայց «ծննդատունը»՝ գյուղական հիվանդանոցը, գտնվում էր հենց Բուտկայում», որտեղ և ծնվել է Բորիս Ելցինը[18]։
Ավելի ուշ Ելցինը հիշում էր.
Բորիս Ելցինի հայրը՝ Նիկոլայ Ելցինը, շինարար էր, բռնադատվեց։ Պատիժը կրում էր Վոլգա-Դոնսկի ջրանցքի շինարարությունում, ազատվելուց հետո՝ 1937 թվականին, աշխատում էր Բերեզկինի քիմկոմբինատի շինարարությունում որպես վարպետ, իսկ մի քանի տարի անց դարձավ գործարանին կից շինարարական ստորաբաժանման ղեկավար։
Բ. Ելցինի մայրը՝ Կլավդիա Սատիգինան, գյուղացիներից էր, դերձակուհի։
Մանկությունը Ելցինն անցկացրել է Պերմի մարզի Բերյոզնիկի քաղաքում, այնտեղ էլ ավարտել է դպրոցը (այժմ՝ Ա.Ս.Պուշկինի անվան համար 1 դպրոցը)։ Համաձայն Ելցինի կենսագրության և ԶԼՄ-ների տվյալների՝ ուսման մեջ գերազանցիկ էր, դասարանի ավագն էր, սակայն ուներ վարքային շեղումներ, կռվարար էր[19]։ Բայց Յու.Բորիսյոնկայի և Վ.Էրլիխմանի հոդվածում ասվում էր, որ Ելցինը «չէր փայլում լավ գնահատականներով»[20]։ Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո Ելցինը հանդես եկավ դասղեկի դեմ, որը ծեծում էր երեխաներին ու ստիպում աշխատել իր տանը։ Դրա համար հեռացվեց դպրոցից «գայլի տոմսով», բայց դիմելով կուսակցության քաղխորհուրդ՝ կարողացավ հասնել նրան, որ հնարավորություն ստացավ շարունակել ուսումը մեկ այլ դպրոցում։ Ելցինի ձախ ձեռքին պակասում էին մի քանի մատներ (Ելցինի «Խոստովանություն» գրքում նշված է երկուսը, իսկ Ալեքսանդր Կորժակի «Բորիս Ելցին. լուսաբացից մինչ մայրամուտ»՝ երեքը), Ելցինի վարկածով նա կորցրել է մատները նռնակի պայթյունից, որը փորձում է բացել։ Այս վարկածը կասկածի տակ է դրել Սերգեյ Կարա-Մուրզան։ Մատների պակասի պատճառով չի ծառայել բանակում։
1950 թվականին ընդունվեց Ս.Մ. Կիրովի անվան Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ, 1955 թվականի ավարտեց «ինժեներ-շինարար» որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման՝ «Հեռուստատեսային աշտարակ»։ Ուսանողական տարիներին լրջորեն զբաղվում էր վոլեյբոլով, հանդես է եկել քաղաքի հավաքականի կազմում, դարձել է սպորտի վարպետ։
Մասնագիտական և կուսակցական գործունեություն
խմբագրել1955 թվականին ուղեգրվեց «Ուրալծանրխողովակշին», որտեղ մեկ տարվա ընթացքում հմտացավ մի քանի շինարարական մասնագիտությունների մեջ, ապա որպես վարպետ, տեղամասի պետ աշխատել է մի քանի օբյեկտների շինարարություններում։ 1957 թվականին նշանակվեց շինարարական վարչության աշխղեկ[21]։ 1961 թվականին մտավ ԽՄԿԿ կազմ։ 1963 թվականին նշանակվեց Սվերդլովսկի տնաշինական կոմբինատի գլխավոր ինժեներ։ 1966 թվականից Սվերդլովսկի տնաշինական կոմբինատի տնօրենն է։
1963 թվականին՝ Կիրովի շրջանի Սվերդլովսկ քաղաքի կուսակցական կազմակերպության 24-րդ համագումարի ընթացքում, միաձայն ընտրվեց ԽՄԿԿ քաղաքային համագումարի պատգամավոր։ 25-րդ համագումարի ընթացքում ընտրվեց ԽՄԿԿ Կիրովի շրջխորհուրդի անդամ և ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջանային համագումարում պատվիրակ։
Սվերդլովսկի ԽՄԿԿ շրջկոմում
խմբագրել1968 թվականի տեղափոխվում է կուսակցական աշխատանքի ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջկոմում, որտեղ գլխավորեց շինարարության բաժինը։ 1975 թվականին ընտրվեց ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջկոմի քարտուղար և պատասխանատու էր շրջանի արդյունաբերական զարգացման համար։ ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջկոմի քարտուղարի պաշտոնում Բ.Ելցինին նախորդող Յա.Ռյաբովը հարցազրույցում պատմում է[22].
1976 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի Քաղխորհրդի երաշխավորությամբ նշանակվեց ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջկոմի առաջին քարտուղար[22] (Սվերդլովսկի շրջանի փաստացի ղեկավարը), այդ պաշտոնը զբաղեցրեց մինչ 1985 թվականը։ Ելցինի հանձնարարությամբ Սվերդլովսկում կառուցվեց ԽՄԿԿ շրջկոմի՝ քաղաքի ամենաբարձր քսաներեքհարկանի շինությունը, որը քաղաքում ստացավ «Սպիտակ տուն», «Իմաստության ատամ» և «Կուսակցության անդամ» մականունները։ Կազմակերպեց Սվերդլովսկը շրջանի հյուսիսին կապող ավտոճանապարհների շինարարությունը, ինչպես նաև բնակիչների տեղափոխումը բարաքներից նոր տներ։ Կազմակերպել է Քաղբյուրոյի որոշման կատարումը՝ Իպատևների տան քանդումը (1918 թվականին ցարական ընտանիքի գնդակահարման վայրը), որը չէր կատարվել նրա նախորդի՝ Յա. Պ. Ռյաբովի կողմից, ստացավ Քաղբյուրոյի որոշումը Սվերդլովսկում մետրոպոլիտեն կառուցելու վերաբերյալ։ Զգալիորեն լավացավ Սվերդլովսկի շրջանը սննդամթերքով ապահովումը, աշխուժացավ թռչնաֆաբրիկայի և ֆերմաների շինարարությունը։ Ելցինի ղեկավարման տարիներին շրջանում կրճատվեցին կաթին հատկացվող կտրոնները։ 1980 թվականին ակտիվորեն պաշտպանեց Երիտասարդական բնակելի համալիրի շինարարության նախաձեռնությունը և Բալտիմ և Պատրուշի գյուղերում փորձարարական գյուղակների շինարարությունը։ Հպարտության առարկա էր Բալտիմի մշակութային-սպորտային համալիրը, որի շինությունը ճանաչվեց որպես «շինարարության պրակտիկայում նմանը չունեցող»[23]։ Սվերդլովսկում զբաղվելով կուսակցական աշխատանքով՝ Բորիս ելցինը ստացավ գնդապետի զինվորական կոչում[24]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդում
խմբագրել1978-1989 թվականներին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (Միության Խորհրդի անդամ). 1984 թվականից 1985 թվականը և 1986 թվականից 1988 թվականը հանդիսանում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահություն|ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։ Բացի այդ, 1981 թվականին ԽՄԿԿ 26-րդ համագումարում ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի անդամ և անդամ էր մինչ 1990 թվականին կուսակցությունից դուրս գալը։
1985 թվականին՝ Մ.Ս.Գորբաչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո, տեղափոխվեց Մոսկվա (Ե.Կ. Լիգաչյովի երաշխավորությամբ), իսկ ապրիլին գլխավորեց ԽՄԿԿ Կենտկոմի շինարարության բաժինը, իսկ 1985 թվականի հունիսին ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար շինարարական հարցերով։
Մոսկվայի ԽՄԿԿ քաղկոմում
խմբագրել1985 թվականի դեկտեմբերին ԽՄԿԿ Քաղխորհրդի կողմից երաշխաորվեց ԽՄԿԿ Մոսկովյան քաղաքային կոմիտեի (ՄՔԿ) առաջին քարտուղարի պաշտոնում։ Գալով այս պաշտոնին՝ պաշտոնանկ արեց ԽՄԿԿ ՄՔԿ մի շարք ղեկավար աշխատակիցների և շրջխորհուրդների առաջին քարտուղարների։ Հանրաճանաչություն ստացավ խանութների և պահեստների անձնական ստուգումների և քաղաքային տրանսպորտով երթևեկելու շնորհիվ։ Մոսկվայում կազմակերպեց սննդամթերքի տոնավաճառներ[25]։ Ելցինի օրոք սկսվում է մշակվել Մոսկվայի նոր Գլխավոր հատակագիծը, որը արգելում էր պատմական շինությունների քանդումը, սկսվեց նշվելլ Քաղաքի օրը[21]։ Աշխատանքային վերջին օրերին սկսեց հրապարակայնորեն քննադատել կուսակցության ղեկավարությանը։
ԽՄԿԿ XXVII համագումար]]ին 1986 թվականի փետրվարին ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամի թեկնածու և մնաց այդ պաշտոնում մինչ 1988 թվականի փետրվարի 18-ը։ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի ղեկավարության հետ մի շարք տարաձայնություններից հետո՝ 1987 թվականի հոկտեմբերի 21-ին, բավականին կտրուկ արտահայտվեց ԽՄԿԿ Կենտկոմի Պլենումում (քննադատեց Քաղբյուրոյի որոշ անդամների աշխատելաոճը, մասնավորապես՝ Ե. Լիգաչովի, Վերակառուցման դանդաղ տեմպերը, մնացածի շարքում նշեց նաև Գորբաչովի «անհատի պաշտամունքի» ձևավորման մասին), որից հետո խնդրեց ազատել իրեն Քաղբյուրոյի անդամի թեկնածուի պարտականություններից։ Դրանից հետո քննադատության ենթարկվեց նրանց կողմից, ովքեր նախկինում պաշտպանում էին նրան (օրինակ՝ «վերակառուցման ճարտարապետ» Ա. Յակովլևի կողմից)։ Քննադատական որոշ ելույթներից հետո ապաշխարեց և խոստովանեց իր սխալները։
Որոշ արտահայտություններից բացի ընդհանուր առմամբ ես գնատականի հետ համամիտ եմ։ Այն, որ ես հուսախաբ արեցի Կենտրոնական կոմիտեին և Մոսկովյան քաղաքային կազմակերպությանը՝ այսօր հանդես գալով. սա սխալ է։ |
Պլենումը հաստատեց Ելցինի ելույթն ընդունել «քաղաքականապես սխալ» և առաջարկեց ՄՔԿ-ին վերանայել իր առաջին քարտուղարի վերընտրման հարցը։ Ելցինի ելույթի սղագրությունը ժամանակին չհրապարակվեց մամուլում, ինչը բազմաթիվ շշուկների տեղիք տվեց։ «Սամիզդատ»-ում հայտնվեցին մի քանի կեղծ տարբերակներ, որոնք ավելի ծայրահեղական էին, քան բնօրինակը։ Դրանցից մեկի հեղինակը «Մոսկովսկի պրավդայի» գլխավոր խմբագիր Մ. Պոլտորանինն էր։
Նոյեմբերի 3-ին Ա. Խինշտեյնի պնդմամբ Ելցինը նամակ գրեց Գորբաչովին՝ նախկին պաշտոնում թողնելու խնդրանքով[26]։
1987 թվականի նոյեմբերի 9-ին սրտի կաթվածի պատճառով տեղափոխվեց հիվանդանոց։ Որոշ վկաների հավաստմամբ՝ (օրինակ Մ. Գորբաչովի, Ն. Ռիժկովի և Վ. Վորոտնիկովի վկայությամբ[27][28])՝ ինքնասպանության միջոցով կյանքին վերջ տալու (կամ ինքնասպանության փորձի կեղծման՝ «մկրատների դեպք») պատճառով[26][29]։
1987 թվականի նոյեմբերի 11-ին ՄՔԽ պլենումում կրկնակի զղջաց[30], ընդունեց իր սխալները, բայց ազատվեց ՄՔԽ առաջին քարտուղարի պաշտոնից։ Բայց այնուամենայնիվ, ամբողջովին չաստիճանազրկվեց և մնաց անվանացանկում։
1988 թվականի հունվարի 14-ին նշանակվեց ԽՍՀՄ Պետշինի նախագահի առաջին տեղակալ՝ ԽՍՀՄ նախարար։
1988 թվականի փետրվարի 18-ին ԽՄԿԿ Կենտկոմի Պլենումի որոշմամբ ազատվեց ԽՄԿԿ Քաղկոմի անդամի թեկնածուի պարտականություններից (բայց մնաց Կենտկոմի անդամ)։
1988 թվականի ամռանը Կարելիայի կողմից դարձավ XIX համախորհրդային կուսակցական համագումարի պատվիրակ։ Հուլիսի 1-ին Ելցինը ելույթ է ունենում կուսակցական համագումարում։ Իր խոսքում նա պնդում է իր այն տեսակետը, որ Լիգաչովը պետք է հեռացվի Քաղբյուրոյից, քննադատեց կուսակցական վերնախավի առավելությունները, պնդում է, որ «լճացման» համար պետք չէ միայն Բրեժնևին մեղադրել, այլ մեղավոր է ամբողջ Քաղբյուրոն՝ որպես «կոլեկտիվ մարմին»։ Ելույթի ավարտին Ելցինը խնդրում է ԽՄԿԿ Կենտկոմի հոկտեմբերյան համագումարի՝ իր ելույթը համագումարին սխալմունք համարած որոշումը չեղարկել և այդպիսով վերականգնել Ելցինին։
ԽՍՀՄ ժողպատգամավորի ընտրություններ
խմբագրել1989 թվականի մարտի 26-ին ընտրվեց ԽՍՀՄ ազգային պատգամավոր ազգային-տարածքային համար 1 (քաղաք Մոսկվա) շրջանի կողմից՝ ստանալով մոսկվացիների ձայների 91.53 %-ը, 90 % ներկայության դեպքում։ Ելցինի հետ մրցակցում էր իշխանությունների կողմից հովանավորվող ԶԻԼ գործարանի գլխավոր տնօրեն Եվգենի Բրակովը։ Համագումարում ընտրությունների ժամանակ Ելցինը չեկավ Գերագույն խորհուրդ, իսկ պատգամավոր Ալեքսեյ Կազաննիկը (հետագայում Ելցինի կողմից նշանակվեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ) հրաժարվեց մանդատից հօգուտ Ելցինի։ 1989 թվականի հունիսից մինչև 1990 թվականի դեկտեմբերը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ։ Ընտրվեց ԽՍՀՄ ԳԽ շինարարության և ճարտարապետության հանձնաժողովի նախագահ և այդ առիթով մտավ ԽՍՀՄ ԳԽ նախագահության կազմի մեջ։ Միջտարածաշրջանային պատգամավորական խմբի ղեկավարներից մեկը։
1989 թվականին տեղի ունեցան մի շարք սկանդալներ. 1989 թվականի ամռանը Բ. Ելցինը, հրավիրված լինելով ԱՄՆ, իբրև հարբած վիճակում ելույթ է ունեցել.[31] իտալական La Repubblica թերթից վերատպությունը «Պրավդայում» ընդունվեց որպես կուսակցական վերնախավի սադրանք «այլախոհ» Ելցինի հանդեպ, հանգեցրեց զանգվածային բողոքների և թերթի գլխավոր խմբագիր Վիկտոր Աֆանասևի պաշտոնանկության։ Ելցինի պնդմամբ՝ դեպքը բացատրվում է քնաբերի չափաքանակով, որը Ելցինը խմել էր առավոտյան՝ տանջվելով անքնությունից։ 1989 թվականի սեպտեմբերին Մերձմոսկվայում Ելցինը վայր ընկավ կամրջից։ Պատահեց ավտովթար. սեպտեմբերի 21-ին «Վոլգա» ավտոմեքենան, որով գնում էր Ելցինը, բախվեց «Ժիգուլի» մեքենայի հետ, Ելցինը ազդրի վնասվածք ստացավ։
1990 թվականի ապրիլի 25-ին՝ Իսպանիա կատարած ոչ պաշտոնական այցի ժամանակ, տեղի ունեցավ ավիավթար, ստացավ ողնաշարի վնասվածք և վիրահատվեց։ Դեպքից մեկ ամիս անց՝ ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ, մամուլում ակնարկներ հայտնվեցին, որ վթարը կազմակերպվել էր ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) կողմից։ Կարծիք էր հայտնվում, որ այս վթարից հետո ծագած բազմաթիվ շշուկներն ազդեցին ընտրությունների ելքի վրա[29]։
1990 թվականի մարտի 4-ին ՌԽԴՍՀ ազգային պատգամավոր ընտրվեց Սվերդլովսկից։
1990 թվականի մայիսի 29-ին ընտրվեց ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (երրորդ փորձից՝ հավաքելով 535 ձայն ընդդեմ «Կրեմլի թեկնածու» Ալեքսանդր Վլասովի)։ Ելցինի նախագայության ընթացքում Գերագույն խորհուրդն ընդունեց երկրի հետագա զարգացման վրա ազդող մի շարք օրենքներ, այդ թվում 1990 թվականի դեկտեմբերի 24-ի ՌԽԴՍՀ սեփականության մասին օրենքը։
1990 թվականի հունիսի 12-ին համագումարը հռչակագիր ընդունեց ՌԽԴՍՀ պետական ինքնուրույնության մասին՝ նախատեսող ռուսական օրենքների գերակայություն խորհուրդների օրենքների նկատմամբ։ Սա էական մեծացրեց նախկինում երկրորդական, կախյալ դեր ունեցող ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի նախագահի քաղաքական կշիռը։ 1991 թվականին հուլիսի 12-ը, համաձայն ՌԴ Գերագույն խորհրդի որոշման[32]՝ դարձավ Ռուսաստանի Դաշնության պետական տոնը։
1990 թվականի հուլիսի 12-ի ԽՄԿԿ վերջին՝ XXVIII համագումարում Ելցինը հանդես եկավ կոմունիստական կուսակցության և նրա ղեկավար Գորբաչովի հասցեին քննադատությամբ և հայտարարեց իր՝ կուսակցությունից դուրս գալու մասին։
1991 թվականի փետրվարի 19-ին Ելցինը հեռուստատեսային ելույթի ժամանակ քննադատեց ԽՍՀՄ կառավարության քաղաքականությունը և առաջին անգամ պահանջեց Միխայիլ Գորբաչովի հրաժարականն ու իշխանության փոխանցումը խորհրդային հանրապետությունների ղեկավարներից կազմված Դաշնային խորհրդին։
1991 թվականի փետրվարի 21-ին ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի նիստում հրապարակվեց «վեցի նամակը» (Գերագույն խորհրդի նախագահի տեղակալներ Սվետլանա Գորյաչևայի և Բորիս Իսաևի, երկու պալատներ նախագահներ Վլադիմիր Իսակովի և Ռամազան Աբդուլաթիպովի և նրանց տեղակալների Ալեքսանդր Վեշնյակովի և Վիտալի Սիրովատկոյի), որի մեջ քննադատվում էր Ելցինի միահեծան կառավարման ոճը Գերագույն խորհրդի ղեկավարության աշխատանքի ժամանակ։ Նրա պաշտպանությամբ ակտիվ ելույթ ունեցավ Ռուսլան Խասբուլատովը (նախագահի առաջին տեղակալը), և պատգամավորները այդ նամակին էական նշանակություն չտվեցին։
Նախագահություն
խմբագրելՆերքին քաղաքականություն
խմբագրելՌԽՖՍՀ նախագահ
խմբագրել1991 թվականի հունիսի 12-ին ընտրվեց ՌԽՖՍՀ նախագահ՝ ստանալով 45 552 041 ընտրողների ձայները, որը կազմեց ընտրություններին մասնակցած ընտրողների 57,30 տոկոսը և ակնհայտորեն գերազանցելով Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին, ով, չնայած խորհրդային իշխանությունների աջակցությանը, ստացավ ընտրողների ձայների միայն 16,85 %-ը[33]։ Բ.Ն. Ելցինի հետ փոխնախագահ ընտրվեց Ալեքսանդր Լուցկոյը[34]։ Ընտրվելուց հետո Բ. Ելցինի կարգախոսները դարձան բարձրաստիճան պաշտոնյաների առավելությունների դեմ պայքարը և ԽՍՀՄ կազմում Ռուսաստանի ինքնիշխանության պահպանումը։
Ռուսաստանի պատմության մեջ սրանք նախագահական առաջին համաժողովրդական ընտրություններն էին։ ԽՍՀՄ նախագահ Գորբաչյովը չէր ընտրվել համաժողովրդական ընտրություններում, այլ ԽՍՀՄ ազգային պատգամավորների Համագումարի քվեարկության արդյունքում։
1991 թվականի հուլիսի 10-ին Ելցինը Ռուսաստանի ազգին և ռուսական Սահմանադրությանը հավատարմության երդում տվեց և ստանձնեց ՌԽՖՍՀ նախագահի պաշտոնը։ Երդմնակալությունից հետո ելույթ ունեցավ ծրագրային ելույթով, որը սկսեց վճռականորեն և հուզական՝ հասկանալով պահի հանդիսավորությունը[35]։
Ելցինի՝ ՌԽՖՍՀ նախագահ ընտրվելու հետ կապված ՌԽՖՍՀ ազգային պատգամավորների համագումարն ազատեց նրան Գերագույն խորհրդի նախագահի պարտականություններից և դադարեցրեց նրա պատգամավորական իրավասությունները[36]։
Առաջին հրամանագիրը, որն ստորագրեց Ելցինը, «ՌԽՖՍՀ կրթության զարգացման առաջնահերթ խնդիրների մասին» հրամանագիրն էր։ Փաստաթղթի պատրաստման գործում ակտիվ մասնակցություն ունեցավ ՌԽՖՍՀ կրթության նախարարությունը՝ Է.Դ.Դնեպրովի գլխավորությամբ, նկատվեցին կրթության համակարգին օժանդակության մի շարք միջոցներ (հիմնականում՝ ֆինանսական), որոնք կրում էին հռչակագրային բնույթ։ Հրամանագրում նշված շատ կետեր այդպես էլ անկատար մնացին, օրինակ՝ խոստումը «յուրաքանչյուր տարի արտերկիր սովորելու, պրակտիկայի, որակավորման բարձրացման ուղարկելու ոչ պակաս, քան 10 հազար սովորողների, ասպիրանտների, դասախոսների և գիտամանկավարժական աշխատակիցների»[37]։
1991 թվականի հուլիսի 20-ին Ելցինի կողմից ստորագրված համար 14 հրամանագիրը՝ «ՌԽԴՍՀ պետական մարմիններում, հաստատություններում և կազմակերպություններում քաղաքական կուսակցությունների և հասարակական զանգվածային շարժումների կասեցման մասին»[38]՝ դառնալով ապակուսակցականացման և ապագաղափարախոսացման քաղաքականության եզրափակիչ ակորդը։ Ելցինն սկսեց բանակցություններ նոր համագործակցային պայմանագրի շուրջ Միխայիլ Գորբաչյովի և խորհրդային մյուս հանրապետությունների ղեկավարների հետ։
Դիմադրություն
խմբագրել1991 թվականի օգոստոսի 19-ին՝ ԱԻՊԿ ստեղծելու հայտարարությունից և Գորբաչովին Ղրիմում մեկուսացնելուց հետո, Ելցինը գլխավորեց ընդդիմադիրների դեմ գործողությունները և Ռուսաստանի Խորհուրդների տունը («Սպիտակ տուն») դարձրեց դիմադրության կենտրոն։ Դիմադրության հենց առաջին օրը Ելցինը, Սպիտակ տան դիմաց ելույթ ունենալով զրահամեքենայի վրայից, ԱԻՊԿ գործողությունները որակավորեց պետական հեղաշրջում, այնուհետև հրապարակեց ԱԻՊԿ գործողությունները չճանաչելու մասին մի շարք հրամանագրեր։ Օգոստոսի 23-ին Ելցինը հրամանագիր ստորագրեց ՌԽՖՍՀ ԿԿ գործունեությունը դադարեցնելու մասին[39], իսկ նոյեմբերի 6-ին՝ ԽՄԿԿ գործունեության կասեցման վերաբերյալ։
Դիմադրության անկումից և Գորբաչովի՝ Մոսկվա վերադառնալուց հետո նոր Խորհրդային պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտան փակուղի, իսկ Գորբաչովն սկսեց վերջնականապես կորցնել կառավարման լծակները, որոնք աստիճանաբար անցնում էին Ելցինի և խորհրդային մյուս հանրապետությունների ղեկավարների ձեռքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 (unspecified title) — ISBN 978-5-389-06946-6
- ↑ https://regnum.ru/news/tatarstan/662053.html
- ↑ https://www.kommersant.ru/doc/345873
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/10521
- ↑ https://lenta.ru/news/2010/01/29/eltsin/
- ↑ 6,0 6,1 https://ria.ru/20060201/43271701.html
- ↑ https://web.archive.org/web/20150118121253/http://www.v1.sahistory.org.za/pages/artsmediaculture/culture%20&%20heritage/national-orders/1999.htm
- ↑ https://lv.sputniknews.ru/20171103/orden-nagrada-mistika-6348652.html
- ↑ https://demo.garant.ru/#/document/8124132/paragraph/1/doclist/724/
- ↑ https://web.archive.org/web/20070928144145/http://www.volgainform.ru/allnews/583249/
- ↑ https://web.archive.org/web/20071117141326/http://www.lenta.ru/russia/2000/01/06/yeltsin/
- ↑ 12,0 12,1 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/6584481.stm
- ↑ 13,0 13,1 13,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 14,0 14,1 14,2 Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 16,0 16,1 Deutsche Nationalbibliothek Record #118900048 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ newstube.ru Որտե՞ղ է ծնվել Բորիս Ելցինը Արխիվացված 2014-03-29 Wayback Machine(ռուս.)
- ↑ Բ. Մինաև. Ելցինը ՀՄԿ շարքում. — Մոսկվա: Молодая гвардия, 2010. — С. 17, 62.
- ↑ Բորիս Ելցին (ռուս.)
- ↑ Гарантия Конституции (ռուս.)
- ↑ 21,0 21,1 Բ. Մինաև. Ելցինը ՀՄԿ շարքում, Մոսկվա, Молодая гвардия, 2010
- ↑ 22,0 22,1 Ъ-Власть — «Ելցինը այն մարդն է, ով ինձ պետք է»
- ↑ Григорий Каёта, Анатолий Кириллов. «За всё в ответе». Областная газета. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ельцин, Борис Николаевич // Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. — М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993, С. 232—233 ISBN 5-86564-033-X
- ↑ Իրինա Լիսիչենկո (22.08.2002). «Երբ մենք Ելցինի հետ Սվերլովսկում խմում էինք ռուս-ուկրաինական բարեկամության համար, օղու կես լիտրից պակաս դոզան մեկ անձի համար համարվում էր անլուրջ». ФАКТЫ. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին. «Ռուսաստանի Դաշնության՝ ուղիղ 11 տարի առաջ՝ 1991 թվականի օգոստոսի 22-ին ԽՄԿԿ գործունեությունն արգելած ապագա նախագահի հետ հանդիպումների մասին պատմում է Ուկրաինայի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Յակով Պոգրեբնյակը»
- ↑ 26,0 26,1 А. Е. Хинштейн Ельцин. Кремль. История болезни. — Москва: ОлмаМедиаГрупп, 2006. — ISBN 978-5-373-00357-5, 5-7654-4915-8
- ↑ М. С. Горбачёв Жизнь и реформы. — Москва: Новости, 1995. — ISBN 5-7020-0953-3
- ↑ В. И. Воротников А было это так… Из дневника члена Политбюро ЦК КПСС. — Москва: Совет ветеранов книгоиздания, 1995.
- ↑ 29,0 29,1 Н. А. Зенькович. Покушения и инсценировки: От Ленина до Ельцина. — Москва: Олма-Пресс, 1998. — ISBN 5-87322-774-8
- ↑ Вадим Белоцерковский. «Ельцин. Жизнь «над пропастью во лжи»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Boris Yeltsin Visits Hopkins on His First Trip to the U.S. Արխիվացված 2011-08-06 Wayback Machine Yeltsin fuels reports of drunken behavior during press conference at the University.
- ↑ «Постановление Верховного Совета Российской Федерации от 11 июня 1992 г. N 2981-I «О праздничном дне 12 июня»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «1991 թվականի հունիսի 12-ի Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների խորհուրդ | Ռուսական պետականության վերածնման 1150-ամյակի վիրտուալ ցուցասրահ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Բորիս Նիկոլայևիչ Ելցին. Պատմություն, Ռուսաստանի տիրակալները
- ↑ «ՌԽԴՍՀ ազգային պատգամավորների համագումարի որոշումը առ 10.07.1991 № 1595-I». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ [[ՌԽՖՍՀ նախագահի հրամանագիր առ 11.07.1991 № 1|ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ «ՌԽՖՍՀ կրթության զարգացման առաջնահերթ խնդիրների մասին»]]
- ↑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ «ՌԽՖՍՀ պետական մարմնիններում, հաստատություններում և կազմակերպություններում քաղաքական կուսակցությունների և հասարակական զանգվածային շարժումների կասեցման մասին»
- ↑ «ՌԽՖՍՀ նախագահի հրամանագիրը առ 23.08.1991 № 79 «ՌԽՖՍՀ Կոմունիստական կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ելցին» հոդվածին։ |