Բորիս Ապրելև
Բորիս Ապրելև (ռուս.՝ Борис Петрович Апрелев, փետրվարի 18, 1888 - մարտի 5, 1951), ռուս ծովային սպա, գրող։
Բորիս Ապրելև | |
---|---|
փետրվարի 18, 1888 - մարտի 5, 1951 (63 տարեկան) | |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԲորիս Ապրելևը ծնվել է Նովգորոդի նահանգի Զնամենսկ ավանում` հինավուրց ազնվականական ընտանիքում։ Գրող Ելենա Ապրելևայի որդին է։ 1906 թվականին զրկվել է հորից, որին սպանել էին Սոչիի մոտ գտնվող իր կալվածքում հեղափոխական իրադարձությունների ժամանակ։ 1907 թվականին գերազանցությամբ ավարտել է Ծովային կադետական կորպուսը։ Ծառայել է «Ալմազ» և «Շտանդարտ» կայսերական զբոսանավերում։ Ուսուցում է անցել Սպայական հրետանային դասարանում, որից հետո «Կայսր Պավել I» գծանավում եղել է կրտսեր հրետանային սպա։ 1913-1914 թվականներին ծառայել է Ծովային Գլխավոր Շտաբում։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ծառայել է ֆրանսիական ռազմաճակատում որպես սպա։ Եղել է Ճապոնիայի ծովային գործակալի օգնական, այնուհետև ադմիրալ Կոլչակի ծովային գործակալ Իտալիայում և Հարավսլավիայում։ Վտարանդիության մեջ ապրել է Հարավսլավիայում, այնուհետև Փարիզում, եղել է Կայուտ-ընկերության անդամ (1925-1929)։ 1928-1929 թվականներին տեղեկատվական ելույթներ է ունենում Կայուտ-ընկերությունում և Մեդոնում (Փարիզի տակ), Քրիստոսի Հարության եկեղեցու ծխականների հավաքույթներում։
Վերաբնակվում է Չինաստանում, ղեկավարում Խարբինում Կազանյան-Բոգորոդինյան մենաստանի գրասենյակը, համագործակցում «Երկնային Հաց» մենաստանային ամսագրի հետ։ 1931 թվականին փոխադրվում է Շանհայ, որտեղ ծառայում է ֆրանսիական դեսպանային ոստիկանությունում որպես արխիվի ղեկավար։
Ծովային պատմվածքների և պատմական ակնարկների հեղինակ է, Շանհայում հրատարակել է մի քանի գիրք։ 1947 թվականին եղել է Ռուսական վտարանդիական միության «Ռուսական խոսք» թերթի խմբագիրը[1]։
Մահացել է 1951 թվականի մարտի 5-ին Սան Ֆրանցիսկոյում։
Պարգևներ
խմբագրել- Պատվո լեգեոնի շքանշան
- Հնդկաչինական ծառայության պատվո շքանշան
Երկեր
խմբագրել- Брызги моря. Прага, 1931 г. РМЗБ #17 — Плавание и служба молодого морского офицера, в мирное время, на линкоре «Император Павел I».
- Нельзя забыть. Шанхай: Издательство «Слово», 1933. РМЗБ #26.
- Нашей смене. Шанхай: Издательство «Слово», 1934. РМЗБ #30.
- На «Варяге». Шанхай: Издательство «Слово», 1934. РМЗБ #33.
- Исторические очерки. Шанхай: Книгоиздательство А.П.Малык и В.П.Камкина. 1935 г. РМЗБ #32.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Русское слово (Шанхай, 1947)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Российское зарубежье во Франции, 1919—2000: биографический словарь(չաշխատող հղում): в 3 т./ под общ. ред. Л. Мнухина, М. Авриль, В. Лосской. -М.: Наука; Дом-музей Марины Цветаевой, 2008.
- Апрелев Борис Петрович