Բելիզի կորալյան արգելախութ

Բելիզի արգելախութ, 280 կմ երկարությամբ կորալային խութերի շղթա։ Անցնում է Բելիզի ափերի երկայնքով՝ 13-24 կմ հեռավորության վրա[1]։ Մտնում է Մեսոամերիկյան արգելախութի մեջ, ձգվում 900 կմ երկարությամբ Յուկատան թերակղզու հյուսիսից մինչև Գվատեմալայի ափերը։ Բելիզի կորալային խութերի խումբը Ատլանտյան օվկիանոսում ամենամեծ արգելախութն է, Ավստրալիական Մեծ արգելախութից հետո աշխարհում մեծությամբ երկրորդը։

Բելիզի կորալյան արգելախութ
Տեսակcay? և reef?
Երկիր Բելիզ
Երկարություն300 կմ
Մակերես96 300 հեկտար
Կազմված էBacalar Chico National Park and Marine Reserve?, Մեծ երկնագույն անցք, Half Moon Caye?, South Water Caye Marine Reserve?, Glover's Reef?, Laughing Bird Caye? և Sapodilla Cayes?
Մասն էMesoamerican Barrier Reef System?
Ջրլիցի ափինԿարիբյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Զբոսաշրջություն

խմբագրել

Կորալային արգելախութը Բելիզի գլխավոր տեսարժան վայրն է, որտեղ այցելում են տարեկան մինչև 130 հազար զբոսաշրջիկ։ Արգելախութը կարևոր նշանակություն ունի նաև ձկնորսության համար[2]։ Արագելախութի և ցամաքի միջև ընկած հատվածը ավազոտ է, որոշ վայրերում կան կղզիներ՝ ծածկված խիտ մանգրովներով։ Կորալային խութերի տարածքում ջրային ջերմաստիճանը տատանվում է ողջ տարվա ընթացքում` ձմռանը 23-25 °C, իսկ ամռանը` 25-28 °C։

Արևելյան մասում, որտեղ կտրուկ ավելանում է ծովի խորությունը, գոյություն ունեն երեք առանձին օղակղզիներ՝ Տերնեֆ, Գլովերի խութը, Լայթհաուսը։ Լայթհաուսում գործում են դայվինգի կենտրոններ։ Այստեղ է գտնվում հանրահայտ Մեծ երկնագույն անցքը։

Կենսաբազմազանություն

խմբագրել

1996 թվականից Բելիզի ափամերձ գոտու էկոհամակարգերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես աշխարհի ամենահարուստ էկոհամակարգերից մեկը։ Այստեղ ներկայացված է խութերի էվոլյուցիոն զարգացման գործընթացը։ Տարածքում հանդիպում են ծովային կենդանիների հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են ծովային կրիաներ, լամանտինները և Ամերիկյան կոկորդիլոսը։

Բացի այդ, խութերը փոքր տարածքով բնակեցված են.

  • 70 տեսակի կոշտ կորալներ
  • 36 տեսակի փափուկ կորալներ
  • 500 տեսակ ձկներ
  • հարյուրավոր անողնաշարավորների տեսակներ:

Ըստ գիտնականների, խութերի միայն 10% -ն է բացահայտվել[3], 90%-ը դեռ ուսումնասիրման կարիք ունի։

Շրջակա միջավայրի պաշտպանություն

խմբագրել
 
Տեսարանը՝ Ամբերգիս Կեյի թերակղզուց

Բելիզ արգելախութի տարածքը հսկվում է Belize Barrier Reef Reserve System-ի կողմից, ներառում է յոթ ծովային արգելանոցներ, 450 խութեր և երեք օղակղզիներ։

Պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը հասնում է 960 կմ²։ Դրանք ներառում են.

  • Գլեվերս-Ռիֆ ծովային արգելավայր
  • Մեծ երկնագույն անցք
  • Half Moon Caye բնական հուշարձան
  • Խոլ Չանի ծովային արգելավայր

Չնայած պաշտպանիչ միջոցառումներին, խութերի էկոհամակարգին անընդհատ սպառնում է անվերահսկելի զբոսաշրջության և ձկնորսության պատճառով աղտոտումը և ոչնչացումը։ Վտանգ են ներկայացնում նաև փոթորիկները, գլոբալ տաքացումը և ջրի ջերմաստիճանի բարձրացումը[4], որի վառ օրինակ է կորալների գունաթափումը։ 1998 թվականից ի վեր ըստ գիտնակաների, վնաս է հասցվել բելիզյան խութերի ավելի քան 40% -ին[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ներառված է Մասոամերիկական Խոչընդոտող առագաստները WWF — Mesoamerican Reef — The Atlantic Ocean’s largest coral reef ձգվում են Յուկատանի
  2. 2,0 2,1 BBC News — 12 June 2006
  3. «Belize Barrier Reef Case Study». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  4. BBC News — 4 May, 2000

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելիզի կորալյան արգելախութ» հոդվածին։