Բաֆֆինի ծով
ծով
Բաֆֆինի ծով (անգլ.՝ Baffin Bay, ֆր.՝ Baie de Baffin)։ Տարվա մեծ մասը գրեթե անհնար է նավարկությունը մեծ քանակությամբ այսբերգների պատճառով[1]։
Բաֆֆինի ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Կանադա և Գրենլանդիա |
Վարչատարածք | Գրենլանդիա և Նունավութ |
Լայնություն | 550 կմ |
Խորություն | 2136 մետր |
Մակերես | 689 000 կմ² |
Կազմված է | Հուդզոնի նեղուց |
Մասն է | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
Ջրահավաքի տարածք | Arctic Ocean basin? |
Լիճ հոսող գետ | Kuugaaluk? |
Անվանված է | Ուիլյամ Բաֆին |
Պատմություն
խմբագրելԱռաջին եվրոպացին որ եղավ այս ծովում 1585 թ. անգլիացի Ջոն Դևիսն է։ 1616 թ. Ուիլյամ Բաֆինը կատարեց նավարկություն դեպի Բաֆինի ծով, այդ նավարկություններով Բաֆինը ապացուցեց որ հյուսիս-արևմտյան ուղին չի կարող անցնել Հուդզոնի ծոցով։
Աշխարհագրություն
խմբագրելԲաֆինի ծով - Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մաս՝ սահմանափակված է արևմուտքում՝ Բաֆինի երկիր կղզով, արևելքում՝ Գրենլանդիա կղզով, Հարավում՝ Էլսմիր կղզով։ Ատլանտյան օվկիանոսին միանում է Դևիսի նեղուցով։
Կենդանական աշխարհը
խմբագրելԲաֆինի ծովում ապրում է մոտ 21 000 սպիտակ կետեր, որոնք սնվում են փոքր ձկներով։ Նրանք անընդահատ վտանգի մեջ են, քանի որ ընկնում են սառցե «թակարդների» մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 349)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաֆֆինի ծով» հոդվածին։ |