Արշամ
Արշամ (ծննդյան և մահվան թթ․ անհայտ) կամ Արսամես, Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր (մ․թ․ա․ շուրջ 240 - 220)։ Հայոց շահնշահ Շամուշի որդին, Երվանդունի թագավորական հարստության կրտսեր ճյուղից։
Արշամ | |
---|---|
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | մ. թ. ա. 228 |
Արսամեա | |
Տոհմ | Երվանդունիներ |
գերիշխան | |
Հայր | Շամուշ |
Երեխաներ | Շավարշ, Երվանդ Դ Վերջին և Միհրան II |
Հույն պատմիչ Պոլիենոսը (II դ․) հայտնում է, որ մ․թ․ա․ 230-ին Սելևկոս II Կալինիկոսի դեմ ապստամբած եղբայրը՝ Անտիոքոս Հիերաքսը, ապաստանել է բարեկամ հայ թագավոր Արշամի մոտ։
Ենթադրվում է, որ Արշամը վարել է հարևան Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն։
Հետևելով հելլենիստական մշակույթի ավանդույթներին՝ Արշամը կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։
Ծոփքում՝ Արածանի և Տիգրիս գետերի միջև տարածվող դաշտում, Արշամը կառուցել է նոր մայրաքաղաք՝ Արշամաշատը, իսկ Կոմմագենեում՝ Արսամեա անունով երկու քաղաք։
Արշամի մասին տեղեկություններ կան, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տիրակալի դեմ ապստամբած նրա եղբորը։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, №3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 109)։ |