Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամայիս Մկրտչի Աղամալյան (մայիսի 1, 1910(1910-05-01), Ջուղա, Central District, Ջուղա շահրեստան, Արևելյան Ադրբեջան, Իրան - 1980 կամ ապրիլի 28, 1986(1986-04-28)), իրանահայ կինոռեժիսոր, սցենարիստ։

Արամայիս Աղամալյան
Ծնվել էմայիսի 1, 1910(1910-05-01)
ԾննդավայրՋուղա, Central District, Ջուղա շահրեստան, Արևելյան Ադրբեջան, Իրան
Մահացել է1980 կամ ապրիլի 28, 1986(1986-04-28) (75 տարեկան)
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 1027689

Կենսագրություն

խմբագրել

Արամայիս Աղամալյանը ծնվել է 1910 թվականին, Ջուղայում։ Հայկական ջարդերի ժամանակ ընտանիքի հետ գաղթել է Իրան, հաստատվել Թավրիզում։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Երևան և 1920-1930 թվականներին բնակվել այնտեղ՝ աշակերտել է Հակոբ Կոջոյանին և Ալեքսանդր Թամանյանին։ 1927 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը և աշխատել որպես ձևավորող։ 1930 թվականին մեկնել է Գերմանիա, ուսումը շարունակել Բեռլինի դրամատիկական արվեստի քոլեջում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կրթությունը կիսատ է թողել։ 1934 թվականին վերադարձել է Իրան և հաստատվել Սպահանի հայաբնակ՝ Նոր Ջուղա քաղաքում, որտեղ աշխատել է հինգ տարի։ Թատերական գործունեությունը սկսել է 1935 թվականին՝ Նոր Ջուղայում։ 1939-1945 թվականներին բնակվել է Թավրիզում, որտեղ բեմադրել է բազմաթիվ պիեսներ։ Թեհրան հաստատվելուց հետո Քուշեշ-Դավթյան հայկական տարրական և միջնակարգ դպրոցներում դասավանդել է նկարչություն։ Ռուսերենից հայերեն է թարգմանել մի շարք պիեսներ, այդ թվում՝ Վոյնովիչի «Հասարակածային փոթորիկը», Ա. Գլադկովի «Երիտասարդ թատրոնը», Թենսի Ուիլյամսի «Ամառ և ծուխ» երկերը։ 1946 թվականից աշխատել է Թեհրանի տարբեր թատերախմբերում։ 1946 թվականին միացել է «Արարատ ակումբ» թատերախմբին։ Ձևավորել է մի քանի ուշագրավ թատերական դեկորներ՝ «Գևորգ Մարզպետունի», «Սամվել» թատերախաղերի համար։ 1960 թվականից հանդես է եկել կինոյի ասպարեզում, նկարահանել «Փեսա որոնողներ» ֆիլմը՝ քաղված Երվանդ Օտյանի «Չարշլ Արթին Աղա» թատերախաղից[1][2][3][4]։

Մահացել է 1986 թվականին, Թեհրանում[5]։

Բեմադրություններ

խմբագրել
Պիես Հեղինակ
«Սառա» Ա. Խաչիկյան
«Գևորգ Մարզպետունի» Մուրացան
«Պաղտասար աղբար» Հակոբ Պարոնյան
«Սամվել» Րաֆֆի
«Պեպո» Գաբրիել Սունդուկյան
«Նամուս» Շիրվանզադե
«Իմ սիրտը լեռներում է» Վիլյամ Սարոյան
«Մեռնիլը որքան դժվար է» Մուշեղ Իշխան
«Ոտքի՜, դատարանն է գալիս» Պերճ Զեյթունցյան

Ֆիլմեր

խմբագրել

Ստեղծագործել է նաև կինոյում, նկարահանել՝ 12 ֆիլմ։

Ֆիլմ տարեթիվ
«Փեսա որոնողներ» 1959
«Մեր թաղի տղաները» 1961
Հրեշտակն իմ տանը 1963
«Թափառաշրջիկ աղջիկը» 1964
Մարդկային արարածներ 1964
Կատարողը 1965
Գոլաղա 1968
Երեքը վազում են
Երեքաչքանի սուտակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sayyed Morteza Sayyed Mohammadi (1999). A Guide To Iranian Cinema Directors 1930-1999. Tehran: Simroo Publishing House. էջեր 7–8. ISBN 964-5685-35-4.
  2. Armenians And Iranian Cinema. Tehran: Film Museum Of Iran. Summer 2004. էջ 92. ISBN 964-6728-44-8.
  3. Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջեր 404–405. ISBN 964-6974-50-3.
  4. «Iranian Movie DataBase آرماييس آقاماليان». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2005: