Աննա Ազարովա (օգոստոսի 26, 1980(1980-08-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի և ֆոտոմոդել։

Աննա Ազարովա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1980(1980-08-26)[1] (44 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և հաղորդավար
IMDb։ID 1979389

Կենսագրություն

խմբագրել

Աննա Ազարովան ծնվել է Մոսկվայում։ Մայրը տնային տնտեսուհի է, հայրը՝ գործարանի բրիգադիր։ 14 տարեկանից 8 տարի շարունակ աշխատել է մոդելային բիզնեսում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս։ Ռուսաստան է վերադարձել 2004 թվականին[2]։ Խաղացել է ՍՏՍ հեռուստաալիքով հերարձակվող «Սիրելի Մաշա Բերեզինա» 60-սերիանանոց սերիալի գլխավոր դերում, ինչպես նաև «Երիտասարդ գայլախեղդը» և «Ընտրությունների օրը» կատակերգություններում։ Մասնակցել է «Maxim» ամսագրի ֆոտոսեսիային[3]։ 2006 թվականին ՌՏՌ հեռուստաալիքով ցուցադրվող «Պարեր սառույցի վրա» ռեալիթի-շոուի մասնակից (հանդես է եկել օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլատովի հետ)[4]։

Ռեժիսոր Վասիլի Պիչուլը այսպես է խոսել նրա մասին․ «Անյան հրաշալի դերասանուհի է, իմ կարծիքով մեծ ապագա ունի։ Մենք ունենք այնպիսի գեղեցիկ դերասանուհիներ, որոնք կարող են նաև դրամատիկ կերպով խաղալ, երգել և պարել, որը չի եղել սկսած Լյուբով Օռլովայի ժամանակներից»[5]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է Պավել Բաշնինի հետ։ 2008 թվականի մարտի 25-ին ունեցել է երկվորյակներ՝ Դմիտրին և Գրիգորին[6]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Русская парижанка // Союз. Беларусь-Россия, № 334 от 1 ноября 2007
  3. Дорогая Аня Азарова // Maxim, январь 2006
  4. Шоу «Танцы на льду» // Կոմսոմոլսկայա պրավդա, 19 августа 2006
  5. «ПУСТЬ СПОЕТ ГЕНЕРАЛ КГБ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  6. Анна Азарова родила двух близнецов // Труд, № 060, 4 марта 2008

Արտաքին հղումներ

խմբագրել