Ալեքսանդր Սամոյլով
Ալեքսանդր Ֆիլիպովիչ Սամոյլով (ռուս.՝ Александр Филиппович Самойлов, մարտի 26 (ապրիլի 7), 1867, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 22, 1930[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ֆիզիոլոգ։
Ալեքսանդր Սամոյլով | |
---|---|
Ծնվել է | մարտի 26 (ապրիլի 7), 1867 Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 22, 1930[1] (63 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Aristov house?, Բոլշայա Կրասնայա փողոց, Կազան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Դորպատի կայսերական համալսարան, Փորձարարական բժշկության ինստիտուտ, Կազանի Դաշնային համալսարան[2] և Մոսկվայի պետական համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա և բժշկություն |
Ալմա մատեր | Դորպատի կայսերական համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և գերմաներեն[3] |
Գիտական ղեկավար | Իվան Պավլով, Իվան Սեչենով և Rudolf Kobert? |
Եղել է գիտական ղեկավար | Խաչատուր Կոշտոյանց և V. V. Parin? |
Հայտնի աշակերտներ | V. V. Parin? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Q131316649?[3] |
Aleksandr Samoylov Վիքիպահեստում |
Ավարտել է Դորպատի համալսարանը (այժմ՝ Տարտու), 1893-1896 թվականներին աշխատել Իվան Պավլովի, 1896-1907 թվականներին՝ Իվան Սեչենովի լաբորատորիաներում։ Եղել է Կազանի (1903 թվականից) և Մոսկվայի (1924 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Սրտի ֆիզիոլոգիայի և նյարդամկանային ապարատի հետազոտության մեթոդների հեղինակ է, էլեկտրակարդիոգրաֆիայի և միջնորդների մասին տեսության հիմնադիրներից (Ռուսաստանում), փորձառական ճանապարհով ապացուցել է (1928, Մ․ Կիսելյովի հետ) կենտրոնական արգելակման հումորալ բնույթը։ Աշխատանքները վերաբերում են մկանների, նյարդերի և զգացողության օրգանների ֆիզիոլոգիային։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Самойлов Александр Филиппович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Звёздочкина Н. В., Ситдикова Г. Ф. История развития кафедры физиологии человека и животных Казанского университета за 140 лет, A History of the Department of Human and Animal Physiology at the Kazan University over 140 years (ռուս.) // Историко-биологические исследования — 2016. — Т. 8, вып. 4. — С. 90—103. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ 3,0 3,1 Илизаров С. С. «Всю жизнь мне везло на хороших людей»: беседа с Н.А. Григорьян 9 марта 2006 года, “All my life, I've been lucky to meet good people": A conversation with N.A. Grigor'yan on 9 March 2006 (ռուս.) // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 3. — С. 127—168. — ISSN 2076-8176; 2500-1221
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սամոյլով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 159)։ |