Ալբերտ Աղանով
Ալբերտ Վարդանի Աղանով (ապրիլի 21, 1941[1], Ունդուրխան, Ուվս, Մոնղոլիա), խորհրդահայ ֆիզիկոս, ֆիզքիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1986): Թաթարստանի գիտության վաստակավոր գործիչ (1996): «Новости ЯМР в письмах» տեղեկագրի գլխավոր խմբագիր։ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1996)։ ԱՊՀ միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիստների ասոցիացիայի կազմակերպիչներից և փոխնախագահ։ «NMR- ի նորությունները նամակներում» տեղեկագրի խմբագիր։ Թաթարստանի Հանրապետության վաստակավոր գիտնական։ ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության մրցանակի դափնեկիր (1971):
Ալբերտ Աղանով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1941[1] (83 տարեկան) |
Ծննդավայր | Ունդուրխան, Ուվս, Մոնղոլիա |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1986) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Կենսագրություն
խմբագրելԱլբերտ Աղանովը ծնվել է 1941 թվականի ապրիլի 21-ին, Ունդուրխան քաղաքում (Մոնղոլիա)։ 1963 թվականին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1966 թվականից աշխատում է Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1985-1991 թվականներին եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1991 թվականից՝ դեկան, միաժամանակ միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) լաբորատորիայի գիտական ղեկավար, ԱՊՀ երկրների միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրասոպիստների ընկերության փոխնախագահ, «Новости ЯМР в письмах» տեղեկագրի գլխավոր խմբագիր[2][3]։
Աշխատանքները վերաբերում են մոլեկուլային սպեկտրաչափության և դինամիկայի, տարբեր ֆազային վիճակներում գտնվող օրգանական մոլեկուլների և նրանց կոմպլեքսների դինամիկական ՄՄՌ սպեկտրաչափությանը, քիմիական կապերի մագնիսական հատկություններին։
Անդամակցություն
խմբագրել- ՌԴ բնական ԳԱ անդամ (2000)
- Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության նախարարության ենթակայության «Ֆիզիկա» ուսումնամեթոդական ասոցիացիայի նախագահության անդամ
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության մրցանակ (1971)
- Թաթարստանի գիտության վաստակավոր գործիչ (1996)
- ՌԴ նախագահի պետական թոշակ (2000)
Երկեր
խմբագրել- Новые аспекты применения ЯМР в исследовании процессов обмена, "Успехи химии", 1985, т. 54, вып. (համահեղինակ).
- Физика вокруг нас. Качественные задачи по физике, 3 изд., М., 1998 (համահեղինակ).
- Conformational Analisis of MNCB (MBNC) Esters and Amides: Promisig Chiral Reagents for Stereoselective Applications Tetraedron, 55, 1999 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11862
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Аганов Альберт Вартанович. Персональная страница сотрудника КФУ. Казанский (Приволжский) федеральный университет». kpfu.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Աղանով» հոդվածին։ |