Ադեն (արաբերեն՝ عدن), քաղաք Եմենում։ Մինչև 1990 թվականի մայիսի 22-ը Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը։

Բնակավայր
Ադեն
արաբ․՝ عدن‎‎
ԵրկիրԵմեն Եմեն
ՀամայնքAden Governorate?
Մակերես760,0 կմ²
ԲԾՄ6 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն507 355 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ967
Ադեն (Եմեն)##
Ադեն (Եմեն)

Տարանցիկ նավահանգիստ Արաբական ծովի Ադենի ծոցի ափին՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ, ունի նավահանգիստ, միջազգային օդանավակայան։ 225 000 բնակիչ (1964)։ Նավթի վերամշակման խոշոր կենտրոն (տարեկան 8 մլն. տ)։ Ունի նավանորոգման, պահածոների և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Հայտնի է նավթի և նավթամթերքների, հացահատիկի, ծխախոտի, կաշվի առևտրով։

Հույն և հռոմեացի աշխարհագետներին հայտնի է եղել Ադանա (Ասանա) անունով 1838-1967-ի նոյեմբերը եղել է Մեծ Բրիտանիայի հենակետ ու ռազմական բազա Մերձավոր և Միջին Արևելքում[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հ․ Ղ․ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70