Բիլի Բոբ Տորնտոն (անգլ.՝ Billy Bob Thornton, ծնվել է 1955 թվականի օգոստոսի 4-ին, Հոթ Սփրինգս, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և երգիչ։ Առավել հայտնի է դարձել «Սրված սայր» (1996) դրամայի թողարկումից հետո, որի համար գրված սցենարից հետո Հոնրնտոնը արժանացել էր «Օսկար» մրցանակի։

Բիլի Բոբ Թորնթոն
անգլ.՝ Billy Bob Thornton
Բիլի Բոբ Տորնտոնը 2012 թվականին
Ծնվել է1955 թվական օգոստոսի 4
ԾննդավայրՀոթ Սփրինգս, Արկանզաս, ԱՄՆ
ԿրթությունMalvern High School? և Henderson State University?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ
Ակտիվ շրջան1986 - այժմ
Ժանրերքանթրի ռոք և բլյուզ ռոք
Ընտրանի«Ֆարգո», «Արմագեդոն»
Ծնողներհայր՝ William Raymond Thornton?[1], մայր՝ Virginia Roberta Faulkner?[1]
Ամուսին(ներ)Մելիսա Լի Գատլին (1978-1980)
Տոնի Լոուրենս (1986-1988)
Սինդա Ուիլյամս (1990-1992)
Պետրա Դոն Չերնյակ (1993-1997)
Անջելինա Ջոլի (2000-2003)
Կոնի Էնգլանդ (2014-ից)
Համատեղ ապրող(ներ)Լորա Դերն
Երեխա(ներ)Ամանդա, Հարի Ջեյմս, Ուիլյամ, Բելլա
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
billybobthornton.net
Բիլի Բոբ Թորնթոն՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Բիլի Բոբ Տորնտոնը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 4-ին ԱՄՆԱրկանզաս նահանգի Հոթ Սփրինգս քաղաքում։

Նրա հայրը՝ Ուիլլի Ռեյ Տորնտոն, պատմություն էր դասավանդում համալսարանում և համատեղության կարգով աշխատում էր որպես բասկետբոլի մարզիչ։ Մայրը՝ Վիրջինիա Ֆոլկները, պայծառատես էր։ Ընտանիքում, բացի Բիլի Բոբից, կային ևս երեք տղաներ՝ Ջիմի Դոն, Ջիմ Բին և Ջոն Դևիդ։ Մանուկ հասակում Բիլի Բոբը շատ ժամանակ էր անցկացնում իր պապիկի՝ Օտիս Տորնտոնի հետ, ով անտառապահ էր աշխատում և ապրում էր անտառի մեջ գտնվող տնակում։

Դպրոցական տարիքում նա ցանկանում էր դառնալ երաժիշտ և հարվածային գործիքների վրա էր նվագում Stone Cold Fever խմբում։ Այնուհետև երգչի կարիերա է սկսել Tres Hombres խմբում։

Դերասանական կարիերա

Տորնտոնը էկրանին իր առաջին դերը խաղացել է 1986 թվականին, «Ռինոյից հարավ» ֆիլմում, որտեղ նա խաղում էր փոքրիկ դեր։ Այնուհետև նա հայտնվել է խանութի վաճառողի էպիզոդիկ դերում 1987 թվականի «Լուսանկարիչ» ֆիլմում։ Եվս մեկ վաղ դերերից է եղել մասնակցությունը CBS-ի «Աֆրիկայի սիրտը» սիթկոմին։ Նրա չարագործի դերը 1992 թվականին թողարկված «Մեկ սխալ քայլ» ֆիլմում, որում նա հանդես է եկել որպես համահեղինակ, նրա վրա քննադատների ուշադրությունն է բևեռում։ Նա նաև մի քանի փոքրիկ դերեր է ունեցել 1990-ական թվականներին, «Անպարկեշտ առաջարկ», «Մահացու վտանգի մեջ», «Արյան համար վճարում են արյունով» և «Թումսթոուն» ֆիլմերում։ 1996 թվականին նա «Սրված սայր» անկախ ֆիլմի համար սցենար է գրել և ինքն անձամբ նկարահանվել ֆիլմում։[2]։ Ֆիլմը, որը իրենից ներկայացնում է «Որոշ մարդին այն անվանում են Սրված սայր» կարճամետրաժ ֆիլմի ընդլայնված տարբերակը, ներկայացնում է մտավոր հետամնաց մարդու պատմություն, ով բանտում փակվել է դաժան և առաջին հայացքից անհասկանալի սպանության համար։

«Սրված սայր» ֆիլմը միջազգային ճանաչման է արժանանում։ Տորնտոնի սցենարը նրան բերում է «Օսկար»՝ «Լավագույն հարմարեցված սցենար» անվանակարգում, ինչպես նաև ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ և «Էդգարդի մրցանակ», միևնույն ժամանակ նա անվանակարգվում է «Օսկար» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակների որպես «Լավագույն դերասան»[2]։ 1998 թվականին Տորնտոնը Ջեյմս Կարվիլի դերն է խաղում Ռիչարդ Ջեմոնսի «Հիմնական գույներ» ֆիլմում։ 2000 թվականին Տորնտոնը «Ձիեր, ձիեր» գրքի հիման վրա նկարահանում է համանուն ֆիլմ։

2000 թվականին Տորնտոնը հայտնվել է Թրևիս Տրիտի «Modern Day Bonnie and Clyde» երգի տեսահոլովակում։ Տեսահոլովակում նրա կերպարը մամուլի կողմից նկարագրվում է որպես «դաջվածքներով մարդկության մարդ»[3]։ «Սրված սայր» ֆիլմի հաջողությունց հետո նա հայտնվել է մի քանի ֆիլմերի գլխավոր դերերում, այդ թվում 1998 թվականին թողարկված «Արմագեդոն» և «Հասարակ ծրագիր» ֆիլմերում, վերջինիս համար նա անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան»։ 2001 թվականին նա նկարահանել է «Հայրիկը և ուրիշները» ֆիլմը, միաժամանակ նկարահանվելով գլխավոր դերերում երեք հոլիվուդյան ֆիլմերում՝ «Սատանաների պարահանդես», «Բանդիտներ» և «Մարդ, ով չի եղել», որի համար նա արժանանում է բազմաթիվ մրցանակների։

2003 թվականին Տորնտոնը խաղացել է չար Սանտայի դերը «Վատ Սանտա» սև կատակերգությունում, որը մեծ հաջողությունների հասնում վարձույթում և Տորնտոնին ներկայացնում որպես առաջատար կատակերգական դերասան։ Նույն թվականին նա կերպարանավորում է անբարո ԱՄՆ նախագահի բրիտանական «Իրական սեր» ռոմանտիկ կատակերգությունում։ Նա հայտարպարել է, որ «Վատ Սանտա»-ից հետո հանդիսատեսը «սիրում է դիտել, թե ինչպես է նա խաղում այդպիսի տղաների»[3]։

2004 թվականին Տորնտոնը Դեյվիդ կրոկետի դերն է խաղացել «Ֆորտ Ալամո» ֆիլմում։ Նույն թվականին՝ 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, նա աստղի է արժանանում Հոլիվուդյան փառքի ծառուղիում։ 2006 թվականին նա հայտնվել է «Չարագործների դպրոց» կատակերգական ֆիլմում։ Ֆիլմում նա նկարահանվել է բժիշկ Պիի դերում, որը գրվել էր հատուկ նրա համար[3]։ Ավելի ուշ ֆիլմերը իրենց մեջ են ներառում 2007 թվականի «Աստղագնաց Ֆարմեր» և «Պարոն Վուդկոկ» կատակերգությունը, որում նա խաղացել է ֆիզկուլտուրայի սադիստ ուսուցչի։ 2008 թվականի սեպտեմբերին նա նկարահանվել է «Կարթիկին» մարտաֆիլմում։

2014 թվականին Տորնտոնը նկարահանվել է մարդասպան Լորն Մալվոյի դերում FX-ի «Ֆարգո» մինի սերիալում, հիմնված 1996 թվականի նույնանում ֆիլմի վրա, որի համար նա արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես «լավագույն դերասան մինի սերիալում»։

2014 թվականի հոկտեմբերի 30-ին թողարկվում է «Մեծ պայթյունի տեսությունը» սիթկոմը, որպեէ նա խաղացել է մեծահասակ ուռուցքաբանի, ով անհանգստանում է յուրաքանչյուր կնոջ համար, ով դիպչում է իրեն։

Բացի հաջողակ դերասանական գործունեության, Տորնտոնը հայտնի է նաև որպես քանթրի երաժշտության թեժ երկրպագու։ Տորնտոնը ակտիվորեն համերգներ է տալիս և նրա ելույթները մեծ հաջողություն են վայելում[4]։

Անձնական կյանք

Կիսաքաղց երիտասարդությունը խաթարել է նրա առողջությունը՝ մի քանի անգամ նա ստիպված է եղել բուժել սիրտը։ Այդ պատճառով նա դարձել է իպոխոնդրիկ և այժմ տարառում է մի փունջ ֆոբիաներով։

Տորնտոնի առավել հայտնի ֆոբիան թռիչքներից վախի ֆոբիան է։ Ամենայուրօրինակը՝ վախը անտիկվար, հնամյա կահույթի հանդեպ։ Տորնտոնի մարմնի վրա նվազագույնը 6 դաջվածք կա, առավելապես ձեռքերի վրա։

Դերասանի երակներում հոսում է հոր իռլանդական նախնիների արյունը, ինչպես նաև մոր կողմից հնդկացիական և իտալական նախնիների արյուն։

Տորնտոնը ամուսնացած է եղել վեց անգամ, ընդ որում առաջին հինգ ամուսնությունները ավարտվել են ամուսնալուծությամբ և այդ ամուսնություններից նա ունի չորս երեխա՝ երեք կանանցից։ 1978-ից մինչ 1980 թվականները նա ամուսնացած է եղել Մելիսա Լի Գատլինի հետ, ում հետ համատեղ կյանքի ընթացքում ծնվել է դուստր՝ Ամանդա[5]։ 1986 թվականին Տորնտոնը ամուսնանում է Տոնի Լոուրենսի հետ, սակայն հաջորդ տարի նրանք բաժանվում են և ամուսնալուծվում 1988 թվականին։ 1990-ից մինչ 1992 թվականները նա ամուսնացած է եղել դերասանուհի Սինդի Ուիլյամսի հետ։ 1993 թվականին Տորնտոնը ամուսնացել է «Playboy» ամսագրի մոդել Պետրա Դոն Չերնյակի հետ, որից ունեցել է երկու որդի՝ Հարի Ջեյմս և Ուիլյամ։ ամուսնությունն ավարտվում է 1997 թվականին՝ Չերնյակի կողմից Տորնտոնին ամուսնական բռնության մեջ մեղադրելու պատճառով[6]։

Տորնտոնը նշանադրված է եղել դերասանուհի Լորա Դերնի հետ, ում հետ հարաբերություններ ուներ 1997-ից մինչ 1999 թվականները, սակայն 2000 թվականին նա ամուսնանում է դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ, ում հետ նա նկարահանվել էր «Կառավարելով թռիչքները» (1999) ֆիլմում և ով նրանից երիտասարդ էր 20 տարով։ Ամուսնությունը հայտնի էր նրանով, որ նրանք վզներին կրում էին միմյանց արյան կաթիլով փոքրիկ սրվակներ։ Հետագայում Տորնտոնը պարզաբանում է, որ «սրվակները իրականում փոքրիկ մեդալիոն էին, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր արյան ընդամենը մեկ կաթիլ»[3][7]։ Տորնտոնը և Ջոլին 2002 թվականի մարտին հայտարարում են Կամբոջային երեխայի որդեգրման մասին, սակայն հետագայում պարզվում է, որ Ջոլին երեքային որդեգրել է որպես միայնակ-մայր[8][9]։ Նրանք բաժանվում են 2002 թվականի հունիսին և ամուսնալուծվում հաջորդ տարի։

2003 թվականից Հորնտոնը հարաբերություններ ունի դիմահարդարպ Կոնի Էնգլանդի հետ, ում հետ նրանք ունեն համատեղ դուստր՝Բելլա։ Զույգն ապրում է Լոս Անջելեսում։ Չնայած նրան, որ Տորնտոնը ասել է, որ, ամենայն հավանականությամբ, այլևս չի ամուսնանա[10], քանի որ ամուսնությունը ի համար «չի աշխատում»[11], նրա ներկայացուցիչները հաստատում են, որ Տորնտոնը և Էնգլանդը ամուսնացել են 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում[12]։

Նախասիրություններ

Տորնտոնը եվրոպական ֆուտբոլի մեծ երկրպագու է։ նա երկրպագում է անգլիական «Լիվերպուլ» ակումբին։ Աշխարհի բոլոր քաղաքներից ամենաշատը սիրում է Փարիզը։ Նա նույնիսկ սեփական պենտհաուս ունի ֆրանսիական մայրաքաղաքում։

Աստղի սիրալի նորաձև իրը «Հյուսթոն կոլտ» կովբոյական գլխարկն է։ Հնարավորության դեպքում նա ձգտում է հագնել այն իր ֆիլմերում։ Դերասանի հայրենի քաղաքի քաղաքապետը որոշել է անմահացնել իրենց հանրահայտ հայրենակցի անունը տարվա օրերից մեկը «Բիլի Բոբ Տորնտոնի օր» հայտարարելու միջոցով։

2001 թվականին դերասանը հաղթահարում է իր բազմաթիվ վատ սովորություններից մեկը՝ ծխելու սովորությունը (բացառությամբ «Վատ Սանտա», «Փամփուշտից արագ» և «Ֆարգո», որտեղ նա ծխում է)։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

  • 2012 - Ջեյն Մենսֆիլդի մեքենան / Jayne Mansfield’s Car
  • 2001 - Հայրիկը և ուրիշները / Daddy and Them
  • 2000 - Անսանձ սրտեր / All the Pretty Horses
  • 1996 - Սրված սայրեր / Sling Blade

Դերասան

  • 2016 - Վատ Սանտա 2 / Bad Santa 2 — Ուիլլի Ստոուքս
  • 2015 - Միջավայր / Entourage — Լարսեն Մակկրեդլ
  • 2014 - Մեծ պայթյունի տեսությունը / The Big Bang Theory — բժիշկ Լորվիս
  • 2014 - Կատ Բենկ / Cut Bank
  • 2014- Լոնդոնյան դաշտեր / London Fields — Սամսոն Յանգ
  • 2014 - Դատավորը / The Judge — Դուայթ Դիկհեմ
  • 2014 - Ֆարգո / Fargo — Լորն Մալվո
  • 2013- Արյունալի մեքենա / Red Machine
  • 2013 - Պարկլենդ / Parkland — Ֆորեսթ Սորելս
  • 2012 - Ջեյն Մենսֆիլդի մեքենան / Jayne Mansfield’s Car
  • 2012 - Չարագործնեը Բեյթաունից / The Baytown Outlaws
  • 2011 - Կոշկավոր կատուն (մուլտֆիլմ) / Puss in boot
  • 2010 - Փամփուշտից արագ / Faster
  • 2009 - Հաջողության բույրը / The Smell of Success
  • 2008 - Կարթիկին / Eagle eye — Թոմ Մորգան
  • 2008 - Տեղեկատուները / Informers/
  • 2007 - Աստղագնաց Ֆարմեր / Astronaut Farmer/
  • 2007 - Պարոն Վուդկոկ / Mr. Woodcock/
  • 2007 - Peace Like a River
  • 2006 - Չարագործների դպրոց / School for Scoundrels/
  • 2005 - Սառցե բերք / Ice Harvest/
  • 2005 - Վատ նորություններ, արջեր / Bad News Bears/ — Մորիս Բատերմեյկեր
  • 2004 - Ֆորտ Ալամո / The Alamo/ — Դեյվիդ Կրոկետ
  • 2004 - Բյուրեղ / Chrystal/
  • 2004 - Փառքի ճաճանչներում / Friday Night Lights/
  • 2003 - Վատ Սանտա / Bad Santa — Ուիլի Ստոուկս
  • 2003 - Թեթևամտություն / Levity/
  • 2003 - Իրական սեր / Love Actually/
  • 2003 - Անտանելի դաժանություն / Intolerable Cruelty/
  • 2002 - Մեղանչում / Levity/
  • 2002 - Արթնանալով Ռինոյում / Waking Up in Reno/
  • 2002 - Տարբերանիշ / Badge/
  • 2002 - Սատանաների պարահանդես / Monster’s Ball/
  • 2001 - Բանդիտները / Bandits/
  • 2001 - Մարդ, ով չի եղել / Man Who Wasn’t There/
  • 2001 - Հայրիկը և ուրիշները / Daddy and Them
  • 2000 - Վերջին իրական կովբոյները / Last Real Cowboys
  • 2000 - Դրախտից հարավ, դժոխքից արևմուտք / South of Heaven, West of Hell/
  • 1999 - Կառավարելով թռիչքները / Pushing Tin/
  • 1998 - Այրվիր Հոլիվուդ, այրվիր / Alan Smithee Film: Burn Hollywood Burn/
  • 1998 - Տնական / Homegrown/
  • 1998 - Հասարակ ծրագիր / Simple Plan/
  • 1998 - Հիմնական գույներ / Primary Colors/
  • 1998 - Արմագեդոն / Armageddon/ — Դեն Տրումեն, NASA-ի տնօրեն
  • 1997 - Առաքյալ / Apostle/
  • 1997 - Արքայադուստր Մոնոնոկե / Mononoke-hime/
  • 1997 - Շրջադարձ / U Turn/
  • 1997 - Հրանոթ, մեքենա, շիկահեր / Gun, a Car, a Blonde/
  • 1996 - Մի շրջվիր / Don’t Look Back/
  • 1996 - Սրված սայրեր / Sling Blade/
  • 1996 - Հաղթողը / Winner/
  • 1995 - Երջանիկ աստղեր Հենրիետայի վրա / Stars Fell on Henrietta/
  • 1995 - Ննջեցյալը / Dead Man/
  • 1995 - Out There
  • 1994 - Խառնաշփոթ / Floundering/
  • 1994 - Some Folks Call It a Sling Blade
  • 1994 - Մահացու վտանգներ / On Deadly Ground/
  • 1993 - Թումսթոուն / Tombstone/
  • 1993 - Մարդասպան բռնցքամարտ / Killing Box
  • 1993 - Անիպարկեշտ առաջարկ / Indecent Proposal/
  • 1993 - Արյան համար վճարում են արյունով / Blood in Blood out/
  • 1993 - Առջևում միայն անախորժություններ են / Trouble Bound/
  • 1993 - Ապրել և աշխատել Տիեզերքում / Living and Working in Space: The Countdown Has Begun
  • 1992 - Մեկ սխալ քայլ / One False Move/
  • 1991 - Տղաների համար / For the Boys/
  • 1989 - Բոլորին նավակողից դուրս / Going Overboard/
  • 1989 - Չոպեր Չիկսը Զոմբիթաունում / Chopper Chicks in Zombietown
  • 1988 - Ռինոյից հարավ / South of Reno/
  • 1988 - Կրկես / Circus/
  • 1987 - Արյան որսորդը / Hunter's Blood

Սցենարիստ

  • 2001 - Քողարկազգեստ / Camouflage/
  • 2001 - Հայրիկը և ուրիշները / Daddy and Them
  • 2000 - Նվեր / Gift/
  • 1996- Մի շրջվիր / Don’t Look Back/
  • 1996 - Family Thing
  • 1996- Սրված սայրեր / Sling Blade/
  • 1994 - Some Folks Call It a Sling Blade
  • 1992- Մեկ սխալ քայլ / One False Move/

Մրցանակներ և անվանակարգումներ

  • «Օսկար» մրցանակ, որպես «Լավագույն հարմարեցված սցենար», «Սրված սայրեր» ֆիլմի համար 1997 թվականին։
  • «Ոսկե Գլոբուս» մրցանակ, որպես «Լավագույն դերասան մինի սերիալում», «Ֆարգո» սերիալում 2015 թվականին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 «Billy Bob Thornton». Inside the Actors Studio. Season 8. Սերիա 18. August 18, 2002. {{cite episode}}: Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Billy Bob Hollywood's go-to guy». JAM! Showbiz. Վերցված է September 24, 2006-ին.
  4. Поющие голливудские знаменитости на сайте KinoKiller.com
  5. Castro, Peter (April 28, 1997). «Sling This: Mrs. Billy Bob Thornton Angrily Seeks a Divorce». People. 47 (16). Արխիվացված է օրիգինալից July 6, 2011-ին. Վերցված է July 6, 2011-ին.
  6. Hinckley, David. Billy Bob Thornton accused of stalking former sister-in-law. New York Daily News. May 21, 2008. Retrieved March 28, 2011. (չաշխատող հղում)
  7. «What I've Learned: Billy Bob Thornton».
  8. Smolowee, Jill. Marriage, Interrupted. People. August 5, 2002. Retrieved March 2, 2011.
  9. Stein, Ruthe. Billy Bob Thornton Likes Staying Put. "San Francisco Chronicle". April 26, 2009. Retrieved March 2, 2011.
  10. «Thornton swears off marriage». ShowbizSpy. July 21, 2008. Արխիվացված է օրիգինալից July 6, 2011-ին. Վերցված է July 6, 2011-ին.
  11. The Billy Bob Tapes: A Cave Full of Ghosts B.B. Thornton. 2012. Virgin Digital
  12. «Billy Bob Thornton Weds Long-Time Girlfriend Connie Angland – in October!». People. February 21, 2015. Վերցված է February 21, 2015-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլի Բոբ Թորնթոն» հոդվածին։