Ով եմ ես (ֆիլմ)
Ով եմ ես (գերմ.՝ Who Am I – Kein System ist sicher), գերմանացի ռեժիսոր Բարան Բո Օդարա ֆիլմը [8][9], որը էկրան բարձրացավ 2014 թվականին, որում պատմվում է գերմանական հաքերների խմբի մասին, ովքեր փորձում էին հասնել համաշխարհային փառքի։ Ֆիլմը նկարահանվել է Բերնլինում և Ռոստոկում[10]։ Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեց 2014 թվականին [11] Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։ Ռուսական և ղազախական տարբերակների պրիմիերան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 13-ն։
Ով եմ ես գերմ.՝ Who Am I – Kein System ist sicher | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | թրիլեր |
Թվական | սեպտեմբերի 6, 2014[1], սեպտեմբերի 25, 2014[1], հուլիսի 9, 2015[2] և հունիսի 25, 2015[3] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Բարան բո Օդար[4][5] |
Պրոդյուսեր | Քվիրին Բերգ |
Սցենարի հեղինակ | Բարան բո Օդար |
Դերակատարներ | Էլիաշ Մ’Բարեկ, Թոմ Շիլինգ, Տրինե Դյուրհոլմ, Վոտան Վիլկե Մյորինգ, Հաննա Հերցսպրունգ, Antoine Monot Jr.?[6], Stephan Kampwirth?[6], Leopold Hornung?[6], Katharina Matz?[6], Lena Dörrie?[6] և Leonard Carow?[6] |
Օպերատոր | Nikolaus Summerer? |
Երաժշտություն | Մայքլ Կամ |
Մոնտաժ | Robert Rzesacz? |
Պատմվածքի վայր | Բեռլին |
Նկարահանման վայր | Բեռլին և Tiergarten Spreebogen Tunnel? |
Տևողություն | 102 րոպե[7] |
Պաշտոնական կայքէջ |
Ժապավենը ստացել է 3 մրցանակ Deutscher Filmpreis, լավագույն մոնտաժի համար, լավագույն ռեժիսորական աշխատանք և լավագույն ձայն, ինչպես նաև ֆիլմը առաջադրվել է երեք այլ կատեգորիաների համար՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար և լավագույն օպերատրական աշխատանք։
Սյուժե
Մանուկ հասակից Բենջամին Էգնելը փակված երեխա էր և դժվարություններ էր զգում հասակակիցների հետ շփման ժամանակ։ Ունակ չլինելով շփվել հասարակության մեջ Բենջամինը երկար ժամանակ է անց կացնում համակարգչի առաջ և ավարտելով դպրոցը նա դառնում է համաշխարհային մակարդակի հաքեր։
Դեռ դպրոցական տարիքից նա սիրահարված էր Մարիին։ Պատահական հանդիպելով նրա հետ արդեն համալսարանում, Բենջամինը փորձում է Մարիի համար գողանալ քննության պատասխանները, սակայն նա բացահայտվում։ Դատարանը նրան որպես պատժի միջոց ուղղարկում է հասարակական աշխատանքի։
Քաղաքի փողոցները մաքրելու ընթացքում նա հանդիպում է Մաքսին, ով համոզում է Մաքսին միանալ հաքերային խմբի, որի մասնակիցները բացի Մաքսից երկուսն էին՝ Շտեֆանը և Պաուլը։
Բենջամինը Դարքնեթի մշտական այցելու էր։ Ցանկանալով ձեռք բերել հեղնակություն հաքերային աշխարհում մասնավորապես FRI3NDS խմբավորման և նրանց առաջնորդ MRX-ի մոտ, Բենջամինը, Մաքսը, Շտեֆանը և Պաուլը ստեղծում են իրենց խմբավորումը CLAY («Clowns Laughing At You» - «Ծաղրածուները ծիծաղում են քո վրա») և կատարում են մի քանի աղմկահարույց հաքերային հարձակումները։ Հերթական դարկնետյան «հանդիպման» ժամանակ նրանց ծուղակն են գցում։
CLAY-ը դժգոհ մնալով այս ամենից ֆիշինգի միջոցով մուտք է գործում BND-ի ցանց։ Բացի սովորություն դարձաց պրանկից Բենջամինը նաև պատճենում է FRI3NDS-ի մասին տվյալները և Մաքսի հետ վիճաբանությունից հետո նա այդ ֆայլերը ուղղարկում է MRX-ին։ Հաջորդ օրը CLAY լսում է Կրիպտոն մականունով հաքերի սպանության մասին, ով FRI3NDS-ի անդամ էր և BND-ի տեղեկատուն էր։ Որպեսզի մաքրի իր անունը Բենջամինը կապվում է MRX-ի հետ և վերջինի կողմից ստանում է առաջադրանք Եվրոպոլի ցանցում տեղադրել տրոյական վիրուս։ Շտեֆանը MRX-ի ծրագրի մեջ տեղադրում է տրոյան, որպեսզի բացահայտեն նրան, բայց MRX-ւ պատրաստ էր դրան։ Պարզվում է, որ հենց ինքը MRX-ը տրոյան էր և այսպիսով պարզ է դառնում Բենջամինի գտնվելու վայրը։ Ռուսական մաֆիան սպանում է Պաուլին, Մաքսին, Շտեֆանին և Նայուին, իսկ Բենջամինին հաջողվում է փախչել։ Հասկանալով, որ փախուստի ճանապարհ չկա նա ինքնակամ հանձնվում է Եվրոպոլի հատուկ գործակալ՝ Հաննա Լինդբերգին։ Բենջամինի հարցաքննության տեսարանով էլ սկսում է ֆիլմը։
Բենջամինը MRX-ի բացահայտնման դիմաց պահանջում է նրա անվտանգության ապահովում։ Օգտագործել այն նույն սկզբունքը ինչ, որ MRX-ը նա Եվրոպոլին է տրամադրում MRX-ի մասին ողջ տեղեկությունը։ MRX-ը ձեռբակալվում է Նյու Յորքում։ Եվրոպոլը հրաժարվում է վերաորակավորել Բենջամինին քանի, որ նա հայտարարվել էր որպես վկա, սակայն Հաննան ծանոթանալով Բենջամինի կյանքի որոշ դրվագներին և ծանոթ լինելով CLAY-ի ողջ պատմությանը թույլ է տալիս նրան 5 րոպեով մուտք գործել Եվրոպոլի սերվեր։ Դա լիովին բավական էր, որ նա ամբողջությամբ վերացներ իր մասին ողջ տեղեկությունը և ստեղծել նոր ԵՍ։ Հաննան Բենջամինին ազատ է արձակում։
Վերջում նա լաստանավով լողում է Դանիայում։ Նա ձեռքում պահում էր մի ծրար, որի մեջ նրա նոր ծննդյան վկայականն էր։ Բենջամինը պատմում է հանդիսատեսին թե ինչ է իրականում տեղի ունեցել CLAY-ի հետ, անվանելով այս պատմությունը «մեծագույն հաք սոցալիական ինժիներիայի պատմության մեջ»։
Դերերում
Հերոս | Դերասան |
---|---|
Բենջամին Էնգել | Թոմ Շիլլինգ |
Հաննա Լինդբերգ | Թրինե Դյուրխոլմ |
Մաքս | Էլիաս Մ'Բարեկ |
Շտեֆան | Վոտան Մյորինգ |
Պաուլ | Անտուան Մոնո |
Մարի | Հաննա Հերցշպրունգ |
Օսկար | Լեոպոլդ Հորնունգ |
Մարտին Բոմեր | Շտեֆան Կամպվիրտ |
Խիլդա Էնգել | Կատարինա Մատց |
MRX | Լեոնհարդ Քարով |
Սոունդթրեք
- Boys Noize (as Alexander Ridha) — Alarm
- Royal Blood — Out of the Black
- Fukkk Offf — Love Me, Hate Me, Kiss Me, Kill Me
- Fukkk Offf — Rave is King
- Hanuman Tribe — Zozok
- Carpet — Viewings On Horseback
- Boys Noize (as Alexander Ridha) — XTC
- Polydor Blasorchester — Radetzky-Marsch
- Carpet — Riot Kiss
- Hanuman Tribe — Böse Trommel
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt3042408/
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Netflix Confirms First German Series 'Dark' From Baran bo Odar». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 17 June 2017-ին.
- ↑ «'Sleepless' Director Baran bo Odar on Working with Jamie Foxx & His New Netflix Series». Collider (ամերիկյան անգլերեն). 13 January 2017. Վերցված է 17 June 2017-ին.
- ↑ filme-schauspieler.de, retrieved on September 30, 2014
- ↑ «TIFF Adds 'Clouds of Sils Maria' and 'Two Days, One Night,' Reveals 5 More Lineups». Indiewire. Վերցված է 28 August 2014-ին.
Արտաքին հղումներ
- «Ով եմ ես»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Ով եմ ես»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: