Փյանջ
Փյանջ (տաջ.՝ Панҷ), գետ Ասիայում, Ամուդարյայի ձախ վտակը։ Ձևավորվում է Պամիր և Վախանդարյա գետերի միախառնումից[1]։ Ակունքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 2817 մ։ Սահմանային գետ է, բաժանում է Աֆղանստանը (ձախ ափ) և Տաջիկստանը (աջ ափ)։ Բացառություն է կազմում Խատլոնի մարզի Խամադոնի շրջանում մի փոքր հատված, որտեղ գետի հունի փոփոխման պատճառով Տաջիկստանի մի փոքր հատված հայտնվել է ձախ ափում[2]։ Երկարությունը 921 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 114 հազ կմ2, ջրի միջին ծախսը՝ 1000 մ3/վ[3]: Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։
Փյանջ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 921 կմ |
Ավազանի մակերես | 114 000 կմ² |
Ջրի ծախս | 1000 մ³/վ |
· Գետաբերանի տեղակայում | Ամուդարյա |
· Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Kokcha River?, Gunt River?, Բարտանգ, Yazgulyam River?, Vanj River?, Kyzylsu River?, Wakhan River? և Pamir River? |
Երկրամաս | Լեռնային Բադախշանի ինքնավար մարզ, Խալտոնի մարզ, Բադախշան, Տախար և Kunduz? |
Փյանջի հովտով է ընթանում Դուշանբե-Խորոգ ավտոմայրուղու մի հատված։
Յորխդարայի և Փյանջի միախառնման մոտ է տեղակայված Յորխ կիշլակը։
Փյանջի վերին հոսանքներում հնեաբանները հայտնաբերել են հնագույն ժամանակների բնակատեղիներ։
Վտակներ
- Բարտանգ
- Վանչ
- Յորխդարա
- Տանգշեվ
Ծանոթագրություն
- ↑ http://www.openarium.ru/%D0%A2%D0%B0%D0%B4%D0%B6%D0%B8%D0%BA%D0%B8%D1%81%D1%82%D0%B0%D0%BD/%D0%94%D1%83%D1%88%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B5/%D0%A0%D0%B5%D0%BA%D0%B8/
- ↑ «Сафаров Ш. Совместная таджикско-афганская комиссия определила линию госграницы в районе Хамадони // AVESTA — Новости Таджикистана. 30.01.2008». Արխիվացված է օրիգինալից 2009-02-04-ին. Վերցված է 2009-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 107 (օգնություն) - ↑ https://dic.academic.ru/dic.nsf/enc_geo/4042/%D0%9F%D1%8F%D0%BD%D0%B4%D0%B6