«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
(28 intermediate revisions by 16 users not shown) | |||
Տող 4.
| հունարեն անվանում =
| գլ. քաղաք=[[Արտաշատ (քաղաքատեղի)|Արտաշատ]]
| այլ քաղաք= [[Արմավիր (պատմական քաղաք)|Արմավիր]], [[Վաղարշապատ]], [[Դվին]], [[Կաղզվան]], [[Երվանդաշատ]], [[Անի]], [[Շիրակավան (մայրաքաղաք)|Շիրակավան]], [[Ոսկյանք]], [[Զարեհավան]], [[Լուսաղբյուր]], [[Նիգատուն]], [[Կարս]], [[Երևան]], [[Բագարան (ավերակ)|Բագարան]], [[Արշակավան]], [[Ուրծ (քաղաք)|Ուրծ]]
| քարտեզ =
| քարտեզի նկարագրություն1 =
| քարտեզի լայնություն1 = 300px
Տող 11.
| քարտեզի նկարագրություն2 =
| քարտեզի լայնություն2 = 290px
| գավառներ =
| սահմանակցում է = [[Գուգարք]], [[Բարձր Հայք]], [[Տայք]]<br />[[Սյունիք]], [[Տուրուբերան]], [[Վասպուրական]]
| կենտրոն =
Տող 26.
| Վիքիպահեստում =
}}
'''Այրարատ''', [[Մեծ Հայք]]ի կենտրոնական նահանգը։
Այրարատը, իր սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «Փոքր աշխարհ»-ների մեջ, ամենաընդարձակներից է։
== Անուն ==
Այրարատ անվան [[ստուգաբանություն|ստուգաբանությամբ]] զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է [[Արարատ]] անվան հետ<ref name="Թ. Հակոբյան">Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 121-128։</ref>։
== Պատմություն ==
Այրարատը հանդիսացել է հայ ժողովրդի քաղաքական միավորման, տնտեսական կյանքի և մշակույթի կենտրոնը։ Մեր մատենագիրները մեծ գովեստով են խոսում Այրարատի մասին։
{{Քաղվածք|Եվ արդ՝ զայսպիսի զըղձակերտ գաւառ, զչնաշխարիկ և զամենալի ըստ տուչուեթեան ամենախնամ արարչին Աստուծոյ, զԱյրարատեան գաւառ, որ է գլուխ աշխարհիս Հայոց, զգաւառն համբաւատենչ, զգաւառն ամենալի, որ բերէ յինքեան զօրինակ լիութեան...|Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնեան (աշխատասիրությամբ՝ Գ. Տեր-Մկրտչյան և Ստ. Մալխասյանց, Տփղիս, 1904, էջ 23-24)}}:
Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ [[Արմավիր]]ը, [[Երվանդաշատ]]ը, [[Արտաշատ]]ը, [[Վաղարշապատ]]ը, [[Դվին]]ը, [[Բագարան (ավերակ)|Բագարանը]], [[Շիրակավան (մայրաքաղաք)|Շիրակավանը]], [[Կարս]]ը, [[Անի]]ն, իսկ այժմ՝ [[Երևան]]ը։
Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «[[Աշխարհացույց]]ի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են [[Բասեն]], [[Շիրակ (գավառ)|Շիրակ]], [[Բագրևանդ]] գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարատյան հարթությունը՝ [[Ախուրյան]]ի գետախառնուրդից մինչև [[Շարուրի դաշտ]]ը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր [[Արշակունիներ]]ի ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին [[Բագրատունիներ]]ը, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ [[Կամսարականներ]]ը, Շիրակի մյուս մասում՝ [[Դիմաքսյաններ]]ը, Վանանդում՝ Վանանդի իշխանները։
Հետագա շրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր քաղաքական անկախությունը, Այրարատի այն մասում, ուր նախկինում իշխում էին, հանդես եկան նոր նախարարական տներ՝ [[Ուրծ]]ի, [[Արած]]ի իշխանները, Արագածոտնի մի մասը գրավում են [[Ամատունիներ]]ը (Ամատունիները Արագածոտնում կալվածքներ ունեին դեռևս 4-րդ դարում՝ [[Խոսրով Կոտակ]]ի ժամանակներից), Կոգովիտ գավառն անցնում է Բագրատունիներին, Վարաժնունիքում հանդես են գալիս [[Վարաժնունի]]ները և այլն։ Այսպիսով, Այրարատը փաստորեն մինչև [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ը (591) մասնատված էր մի շարք վարչա-քաղաքական միավորների՝ նախարարությունների։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո էլ Այրարատը մնաց մասնատված, սակայն այդ բաժանմամբ նա գրեթե ամբողջությամբ անցավ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]] (միայն արևելյան մի փոքր մասը մնաց պարսկական կողմում)։ Բյուզանիայի համար Այրարատը՝ [[Տուրուբերան]]ի հետ միասին, ներկայացնում էր վարչական մի միավոր։ Այդ է պատճառը, որ «Աշխարհացոյց»-ում Այրարատի տակ հասկացվել են ոչ միայն նախկին Արշակունիների արքունական գավառները, այլև 591-ի բաժանմամբ Բյուզանդիայի անցած հսկայական տարածքի հյուսիսային մեծ մասը։
7-րդ դարի կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը [[Պահլավունիներ]]ի իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։
[[Սելջուկներ]]ը իրենց [[Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան|արշավանքների]] ընթացքում մեծ հարված հասցրին Այրարատյան աշխարհին։ Սելջուկ-թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող արշավանքների հետևանքով Այրարատում ոչնչացան բազմահազար հայեր, ավերվեցին բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ։ Սելջուկների տիրապետությունը կարճատև եղավ։ Վրաց հզորացած պետության օգնությամբ, [[Զաքարյաններ]]ի օրոք, հայերն աստիճանաբար հյուսիսարևելյան Հայաստանից դուրս քշեցին սելջուկ-թուրքերին, որի կազմում էր և Այրարատը։ Սակայն քաղաքական իրադարձությունները շատ շուտով փոխվեց։ 13-րդ դարի 20-ական թվականներից ակսած [[Հարավային Կովկաս]]ի, այդ թվում և Հայաստանի վրա են արշավում [[մոնղոլ-թաթարներ]]ը, որոնք ավերիչ ու կողոպտիչ մի քանի արշավանքներից հետո իրենց տիրապետությունն են հաստատում Հայաստանում<ref name="Թ. Հակոբյան" />։
XV դ Այրարատը նվաճեցին [[Կարա Կոյունլուների տերություն|Կարա–Կոյունլուները]], ապա՝ [[Ակ Կոյունլուների տերություն|Ակ–Կոյունլուները]]։ 1502–ին Այրարատին տիրացավ Սեֆևյան Պարսկաստանը։ XVII դ Թուրք–պարսկական պատերազմների հետևանքով Այրարատը ամայացավ։ 1639–ի հաշտության պայմանագրով Այրարատի մեծ մասն անցավ Պարսկաստանին։
== Աշխարհագրություն ==
=== Աշխարհագրական դիրք ===
Տարածվում էր [[Արաքս]]ի միջին և [[Արածանի]]ի վերին ավազաններում։
=== Սահմաններ ===
Հյուսիսից սահմանակից էր [[Գուգարք]]ին, արևմուտքից՝ [[Բարձր Հայք]]ին ու [[Տայք]]ին, արևելքից՝ [[Սյունիք]]ին և հարավից՝ [[Տուրուբերան]]ին ու [[Վասպուրական]]ին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ [[Այծպտկունք (լեռնագագաթ)|Այծպտկունք]] գագաթից մինչև [[Շարիան լեռնաշղթա]]յի հյուսիսարևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր [[Հայկական Պար]]ի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և [[Ծաղկանց լեռներ]]ով դիմում է դեպի արևելք՝ [[Թոնդուրեկ]], իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին [[Գեղամա լեռներ]]ը, այս մասում նրա մեջ է մտնում նաև [[Շարուրի դաշտ]]ը, որը տարածվում էր [[Արփա]] գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ [[Փամբակի լեռներ|Փամբակ]] և [[Չլդըր]] կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից
=== Ռելիեֆ ===
Սահմանային
=== Ջրեր ===
Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր [[Արածանի]]ով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր [[Արաքս]]ի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին [[Մեծամոր]]ի լիճը և [[Գայլատու]]ն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել [[ճահիճ]]ները՝ հատկապես [[Կոգովիտ]]
=== Կլիմա ===
Այրարատի կլիմայական պայմանները բազմազան են։ Կլիման ուղղահայաց ուղղությամբ կազմում է մի շարք գոտիներ՝ կիսաանապատներից (միջին Արաքսի հովիտ) մինչև լեռնային ցուրտ գոտին (Մեծ Մասսի և Արագածի բարձրադիր շրջանները)։ Ընդհանուր առմամբ կլիման խիստ ցամաքային է։
Դեռ խոր հնությունից սկսած [[Արարատյան դաշտ|Այրարատյան աշխարհում,]] չոր կլիմայի պատճառով, ոռոգման նպատակներով կառուցվել են ջրանցքներ, ամբարտակներ, արհեստական լճակներ /Արագածից հարավ,Մեծամոր լճի, Երևանի շրջաններում, [[Գեղամա լեռներ|Գեղամա լեռ]]ների արևմտյան ստորոտներում, վաղեմի [[Արմավիր]] քաղաքի մոտ, Սուրմառիի շրջանում և այլուր/։ Սակայն ոռոգման այս կառույցների մեծագույն մասը ավերվեց մոնղոլական տիրապետության ժամանակ։
== Բուսական աշխարհ ==
Այրարատը [[անտառ]]ներով շատ աղքատ է։ Անտառները շատ թե քիչ մեծ տարածում ունեն միայն այժմյան [[
Այրարատի ցածրադիր վայրերում բավական տարածված են աղուտները։ Այս գոտուն բնորոշ են փշաբույսերը։ Սրանից վեր տարածվում են տափաստանները, որոնց բնորոշ բույսերը փետրախոտերն են։ Ավելի վեր, ըստ կարգի, պետք է գար անտառային գոտին, սակայն Այրարատում այդ գոտին արտահայտվում է տեղ-տեղ, այն էլ ոչ թե կատարյալ անտառի ձևով, այլ՝ թփուտների։ Բարձրադիր գոտում ընկած են ալպյան մարգագետինները, որոնք մեծ տարածում ունեն հատկապես Արագածի և Հայկական պարի բարձրադիր շրջաններում։
Մշակաբույսերից Այրարատում հատկապես աչքի են ընկել [[հացահատիկ]]ները, [[բանջարեղեն]]ը, [[բամբակ]]ը և [[քնջութ]]ը, այգեգործական մշակաբույսերից՝ [[խաղող]]ը, [[դեղձ]]ը, [[ծիրան]]ը, [[տանձ]]ը, [[սալոր]]ը և այլն<ref name="Թ. Հակոբյան" />։
== Կենդանական աշխարհ ==
Տող 86 ⟶ 77՝
== Բնական հարստություններ ==
Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել բնական բազմատեսակ հարստություններով։ Ամենից առաջ այն նշանավոր էր սեղանի աղով ([[Կողբ]] և [[Կաղզվան]])։ Ներկայումս էլ այդ աղահանքերը չեն կորցրել իրենց նշանակությունը։ [[Մետաղ]]ի հանքային հարստություններով Այրարատը աղքատ էր։ Այստեղ միայն հիշատակվում են [[ոսկի]], [[պղինձ]] և [[երկաթ]]
Այրարատը շատ ավելի նշանավոր էր [[շինանյութ]]երով ու [[հանքային ջուր|հանքային ջրերով]]։ Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ [[տուֆ]]եր, [[մարմար]]ներ, [[գրանիտ]]ներ, [[բազալտ]]ներ, [[ավազ]], [[կավ]], [[կրաքար]]եր։ Այրարատ աշխարհում էին գտնվում հնում մեծ հռչակ ստացած, [[Վարշակի ջերմուկ]]ները (այժմյան [[Դիադին (Շարուրի շրջան)|Դիադինի]] շրջանում), [[Արզնի]]ն և հանքային ջրերի այլ վայրեր<ref name="Թ. Հակոբյան" />։
=== Գավառներ ===
Այրարատը բաղկացած է հետևյալ 22 գավառներից.
[[Բասեն]] կոչվում էր նաև Բասյան (Բասեան)- կենտրոնը՝ [[Բասեն (քաղաք)|Բասեն]], [[Գաբեղյանք]] (Գաբեղեանք)- կենտրոնը՝ [[Կաղզվան]] (Կաղզուան) [[Աբեղյանք]] (Աբեղեանք)- կենտրոնը՝ [[Մժնկերտ]]։ Բասեն անունը էթնիկական ծագում ունի։ Հնագույն ժամանակներում Բասենն իր մեջ ընդգրկել է մի լայնածավալ տարածություն։ Նրա կազմի մեջ մտնում էր ոչ միայն «Աշխարհացոհց»-ում նկարագրված Բասենը, այլև ամբողջ Վանանդ գավառը, որը կոչվել է Վերին Բասեն։ Բասենը, Աբեղյանքը, Գաբեղյանքը և Հավնունիքը միասին վերցրած կազմում էին մի բնաշխարհ՝ ֆիզիկաաշխարհագրական մի շրջան, որը համապատասխանում է այժմյան Բասենի գավառին։ Բասենը տարածվում էր արևմտյան մասում, դրանից արևելք գտնվում էին Աբեղյանքը և Հավնունիքը։ Վերջինն երկուսից առաջինը տարածվում էր Երասխի հյուսիսային կողմում, իսկ երկրորդը՝[[Հավնունիք]] (Հաւնունիք)- կենտրոնը՝ [[Ավնիկ]] (Աւնիկ)։ հարավային։ Ծայր արևելյան մասում տարածվում էր Գաբեղյանքը, որը սահմանակցում էր Արշարունիք գավառին
[[Արշարունիք]] կոչվում էր նաև Երասխաձոր- կենտրոնը՝ [[Բագարան]]։ Այս գավառը սկզբնապես պատկանում էր Արշակունիների արքունական տանը, սակայն հետագայում տրվում է Կամսարական նախարարական տանը։ Տարածվում էր Երասխ և Ախուրյան գետերի կազմած արևմտյան անկյունում։ Արշարունիքում էին գտնվում Կաղզվանի հայտնի աղահանքերը։ Արշարունիքը Այրարատի առավել նշանավոր գավառներից էր։ Այն հատկապես կարևոր դեր է խաղացել Բագրատունիների թագավորության շրջանում։
[[Բագրևանդ]] (Բագրևանդ)- կենտրոնը՝ [[Բագավան]] (Բագաւան)։ Տարածվում էր Արածանիի վերնագավառում՝ Հայկական պարի, Ծաղկանց և Դիադինի լեռների միջև։ Հնում Բագրևանդը գրավել է ավելի մեծ տարածք։ Այն ժամանակներում նրա մեջ է մտել նաև Ծաղկոտն գավառը։ Բագրևանդի տարածքի մեծ մասը կազմում էր այժմյան Ալաշկերտի դաշտը, որը հայտնի էր իր բերիությամբ։
[[Ծաղկոտն]], կենտրոնը՝ [[Զարեհավան (Այրարատ)|Զարեհավան]] (Զարեհաւան)։ Տարածվում է Ծաղկանց լեռների շրջանում։ Սկզբում պատկանում էր Գնունիների նախարարական տանը, իսկ հետագայում, հավանաբար Արշակ Բ-ի օրոք, անցնում է Արշակունիների արքունիքին։[[Պատկեր:Stamp of Armenia - 1998 - Colnect 196650 - Traditional CostumesRegion Ayrarat.jpeg|մինի|Այրարատ նահանգի ավանդական տարազները։|402x402փքս]]
[[Վանանդ (գավառ)|Վանանդ]] կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան)- կենտրոնը՝ [[Կարս]]։ Գավառը տարածքով համընկնում է այժմյան Կարսի և Սարիղամիշի շրջաններին։ 8-րդ դարի վերջերից այս գավառին տեր են դառնում Բագրատունիները։
[[Շիրակ (գավառ)|Շիրակ]], կենտրոնը՝ [[Անի]]։ Գրավում է բավականաչափ ընդարձակ տարածություն։ Նա փռված է Ախուրյան գետի երկու ափերին՝ նրա վերին հոսանքից մինչև ստորին հոսանքն ընկած շրջաններում։ Դաշտային գավառ էր, առանձնապես զարգացած էր հացահատիկային կուլտուրաների մշակությունը։
[[Արագածոտն (գավառ)|Արագածոտն]], կենտրոնը՝ [[Վաղարշապատ]]։ Այս գավառի սահմանները անորոշ են։ Պատմական քարտեզների վրա Արագածոտն երբերմն տեղադրվում է միայն Արագած լեռան հարավային լանջերին։ Ըստ Ալիշանի գավառի հյուսիսային սահմանը հասնում էր Ապարան գետի ակունքների շրջանը, հարավային սահմանը՝ Երասխ, իսկ արևմուտքից ու արևելքից սահմանակցված էր Շիրակ և Կոտայք գավառներին։
[[Ճակատք]], կենտրոնը՝ Կողբ։ Այս գավառը շրջապատված էր Արագածոտն, Արշարունիք, Բագրևանդ, Կոգովիտ և Մասյացոտն գավառներով։ Տարածքով համապատասխանում է այժմյան ամբողջ Կողբի, Սուրմալուի և Իգդիրի շրջաններին։ Ճակատքի հարավային և արևմտյան մասերը լեռնոտ են, մինչդեռ հյուսիսային շրջանները, որոնք տարածվում են Արաքսի աջ ափի ուղղությամբ, հարթավայրային են և հայտնի են իրենց բերրի հողերով։
[[Մասյացոտն]] (Մասեացոտն), կենտրոնը՝ [[Ցոլակերտ]]։ Իր անունը ստացել է համանուն լեռնագագաթների անունից, տարածվում է Մեծ և Փոքր Մասիսների հրաբխային զանգվածների շրջանում, խիստ լեռնային գավառ է, ունի սուր կլիմա։
[[Կոգովիտ]], կենտրոնը՝ [[Արշակավան]] (Արշակաւան)։ Այս գավառը սահմանափակված էր բնական արգելագծերով՝ լեռներով։ Կոգովիտն իր տարածքով համապատասխանում էր այժմյան հին Բայազետի շրջանին։ Այս գավառի մի զգալի մասը պատած է ճահիճներով։ Նրա մեջ էին մտնում Գայլատու լիճը և Կոգովիտ կոչված շամբը՝ ծանծաղ լճակը, այժմյան Բայազետից հյուսիս։
[[Աշոցք (գավառ)|Աշոցք]], կենտրոնը՝ Աշոցք։ Աշոցք գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Շիրակի մարզի Աշոցքի շրջանին։ Այն ունի դաշտային ցուրտ ու համեմատաբար խոնավ կլիմա։
[[Նիգ]], կենտրոնը՝ [[Ապարան|Քասաղ]]։ Տարածվում է Քասախ գետի վերին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է այժմյան Ապարանի շրջանին և Հրազդանի շրջանի մի մասին։ Այս գավառը Արշակունիների թագավորության շրջանում պատկանում էր արքունիքին։ Դրան հաջորդող հետագա դարերի ընթացքում նրա վարչական վիճակը մնում է մթության մեջ։
[[Կոտայք (գավառ)|Կոտայք]], կենտրոնը՝ [[Երևան]] (Երևան)։ Գավառը բաղկացած է այժմյան Կոտայքի և Հրազդանի շրջանների տարածքներից և Արտաշատի ու Էջմիածնի շրջանների մի մասից, որն ընկած է Հրազդան գետի հովոտում։ Կոտայք անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։
[[Մազազ]], կենտրոնը՝ Պորտակ։ Այն սկզբանպես կազմում էր Ոստան գավառի մի մասը։ Հետագայում՝ 5-րդ դարից նա հիշատակվում է որպես առանձին գավառ։ Մազազը գրավում էր Ազատ գետի վերին հոսանքի շրջանները։ Ունի լեռնային ռելիեֆ։
[[Վարաժնունիք (Այրարատ)|Վարաժնունիք]], կենտրոնը՝ [[Դիլիջան|Հովք]]։
[[Ոստան Հայոց]], կենտրոնը՝ [[Արտաշատ (քաղաքատեղի)|Արտաշատ]]։ Տարածությամբ մեծ չէր, գրավում էր միայն Ազատ գետի միջին և ստորին հոսանքների հովիտը, որը շոգ և չոր կլիմա ունի։ Հավանաբար Ոստանի մեջ մտնում էր նաև Շարուրի դաշտը, որը տարածվում է Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։
[[Ուրծաձոր]], կենտրոնը՝ Ուրծ։
[[Արած]], կենտրոնը՝ Արած։
[[Շարուրդաշտ]], կենտրոնը՝ Շարուր։
== Բնակչություն ==
Այրարատյան աշխարհի բնակչության խտությունը, Հայաստանի մյուս մասերի համեմատությամբ, մեծ էր։ Բնակիչների գերազանց մեծամասնությունը [[հայեր]] էին։ Հայերից բացի, Այրարատում՝ հատկապես քաղաքներում, բնակվել են նաև [[հրեաներ]], [[ասորիներ]], [[հույներ]] և [[պարսիկ]]ներ։ [[Արաբներ]]ի տիրապետության շրջանում՝ 8-րդ դարի երկրորդ կեսից սկսած, Այրարատի որոշ քաղաքներում բնակություն են հաստատել զգալի թվով արաբներ, որոնք հիմնականում կատարում էին վարչական աշխատանք և կայազորային ծառայություն։ Ավելի ուշ շրջանում՝ 11-13-րդ դդ, Այրարատ են մուտք գործում նաև սելջուկ-թուրքեր, մոնղոլ-թաթարներ և այլ
== Ճանապարհներ ==
Տող 123 ⟶ 135՝
* բ) Դվին - [[Խլաթ]] - [[Քղիմար]] - [[Ուռհա]] - [[Դամասկոս]]
* գ) Դվին - [[Հրազդան գետ]] - [[Կոթ]] ավան ([[Սևանա լիճ|Սևանա լճի]] հարավային ափին) - [[Սոթքի լեռնանցք|Զոդի լեռնանցք]] - [[Պարտավ]]
* դ) Դվին - [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևան]] - [[Թավրիզ]]
* ե) Դվին - Հրազդան գետ - [[Կուր]] - [[Տփղիս]]
Տող 132 ⟶ 144՝
* գ) Անի - Դվին
* դ) Անի - Տփղիս
* ե) Անի - [[Արտանուջ]]<ref name="Թ. Հակոբյան" />։
Արարատյան աշխարհով անցնող նշված ճանապարհները, որոնց կարևոր կենտրոնները [[Դվին]] և [[Անի]] մայրաքաղաքներն էին, արտակարգ մեծ նշանակություն ստացան մասնավորապես IX դարի վերջից մինչև սելջուկյան արշավանքները։ Այդ շրջանում խալիֆայության և [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիայի]] միջև տեղի ունեցող երկարատև պատերազմների պատճառով [[Միջագետք]]ով, [[Սիրիա]]յով և [[Միջերկրական ծով]]ով կատարվող համաշխարհային առևտուրը գրեթե կանգ էր առել։ Հենց այդ պատճառով էլ համաշխարհային առևտրի մեջ անչափ մեծացել էր Հյուսիս-արևելյան Հայաստանի, այդ թվում Այրարատյան աշխարհի դերը։
[[Մոնղոլական կայսրություն|Մոնղոլական]] տիրապետության ժամանակաշրջանում, տնտեսության ընդհանուր հետադիմության հետ, Այրարատյան աշխարհի նախկին փարթամ քաղաքները և դրանցից դուրս եկող ճանապարհները կորցնում են իրենց տնտեսական նշանակությունը։ Քաղաքների մեծ մասը աստիճանաբար վեր է ածվում սովորական բնակավայրերի, մի մասն էլ ընդմիշտ վերանում է պատմական ասպարեզից։
== Գրականություն ==
*Թադիկ Հակոբյան «Հայաստանի պատմական աշխարհագրություն» Երևան, 1984։ Նորմալ բան չէիք կարող գրել??
== Աղբյուրներ ==
Տող 139 ⟶ 158՝
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=352}}
[[Կատեգորիա:Այրարատ]]
[[Կատեգորիա:Մեծ Հայք]]
[[Կատեգորիա:Մեծ Հայքի նահանգներ]]
|